Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՈՐՔԱՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ` "ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ" ՈՉ ՈՔ ՉԻ ԵՐԳԵԼ, ԵՐԵՎԻ ԵՍ ԵՐԳԵՄ"

Արխիվ 12-16

"ՈՐՔԱՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ` "ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ"
ՈՉ ՈՔ ՉԻ ԵՐԳԵԼ, ԵՐԵՎԻ ԵՍ ԵՐԳԵՄ"


Ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ վերջերս իր հանդիսատեսին ներկայացավ նոր տեսահոլովակով: "Դլե յաման" երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը երգիչը նվիրել է լուսահոգի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հիշատակին: "Իրավունքի" հետ զրույցում երգիչն ասաց, որ իրեն այդքան էլ չի գոհացնում իր տարբերակով ներկայացրած "Դլե յամանի" մասին ստացած արձագանքները.
-Գուցե դա կապված է երգի "ծանր" լինելու  հե՞տ:
- Երեւի թե Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, թեեւ կան նաեւ մի քանի այլ պատճառներ: Նախ` մարդիկ սովորել են լսել "թեթեւ" երաժշտություն, որոնք մատուցվում են հիմնականում կոմերցիոն նպատակներով, ինչը եւ բերում է  դժվարություններ` արվեստի գործեր ներկայացնելու դեպքում:
- Ի սկզբանե գիտեի՞ք, որ փող չեք աշխատելու այդ երգով:
- Միանշանակ վստահ էի, բայց դա ինձ չխանգարեց, որ գեղեցիկ ու մնայուն գործ ունենալու համար ներդնեմ բավականին լուրջ գումարներ:
- Երգիչները փող աշխատելու հույսով երգում են "Հարսանիք է լինելու", "Հայրիկ", "Մայրիկ", "Քավոր" կամ էլ "Ծնունդդ շնորհավոր": Դո՞ւք ինչու ընտրեցիք "Դլե յամանը":
- Որքան տեղյակ եմ` "Փեսայի պարը" ոչ ոք չի երգել, երեւի ես երգեմ (ծիծաղում է,- հեղ.): Իսկ եթե լուրջ, ապա յուրաքանչյուր երգիչ իր պատմության մեջ պիտի ունենա կատարումներ, որոնք կհիշեցնեն իր ազգային պատկանելության  մասին, որն իմ կարծիքով, յուրաքանչյուր կատարողի առաքելությունն է: Դեմ չեմ, որպեսզի լինեն նաեւ կոմերցիոն բնույթի երգեր, բայց ոչ այնքան, որ դառնա  բարեկեցիկ կյանքի նպատակ: Հասկանում եմ` առանց դրանց էլ հնարավոր չէ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ա-երով վերջացող երգերին` կորել ա, եկել ա...
- Ինքս չեմ երգի, բայց երգողներին էլ չեմ քննադատում:
- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ապրիլի  4-ին կմեկնեմ ՌԴ` 7 քաղաքներում համերգներ ունենք, իսկ ապրիլի վերջին կամերային երգչախմբի հետ Շվեյցարիա` կրկին համերգային շրջագայության: Արդեն մայիսին նախատեսված է նոր տեսահոլովակի նկարահանում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ