Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՊՐԻԼԸ ԵՎՍ ԿԼԻՆԻ ԱՆՁՐԵՎՈՏ

Արխիվ 12-16

ԱՊՐԻԼԸ ԵՎՍ ԿԼԻՆԻ ԱՆՁՐԵՎՈՏ

"Ապրիլի ամսին երկրի ողջ տարածքում տեղումները լինելու են նորմայից ավել, այսինքն ապրիլը եւս կլինի անձրեւառատ, օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում: Իսկ այս երկու օրերին` ապրիլի 1-ին եւ 2-ին, կգրանցվեն առանց տեղումների եղանակ, 3-ին հնարավոր են տեղումներ, իսկ 4-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ",- մեզ հետ զրույցում անդրադառնալով ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումներին` ասաց Տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ Սուրենյանի.
- Ապրիլ ամսվա ընթացքում լեռնային շրջաններում կտեղա ձյուն, իսկ մնացած մասերում` անձրեւ: Մասնավորպեսª ամսվա առաջին տասնօրյակում Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկումª մինչեւ -7-ից 12 աստիճան: Իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված` կդիտվի ջերմաստիճանի բարձրացում. ցերեկը մինչեւ10-15 աստիճան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ