Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՈՒ ԵՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ "ՍՏՎԵՐՈՒՄ"

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ
ՈՒ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ "ՍՏՎԵՐՈՒՄ"

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարին այնքան էլ "բարենպաստ" չէր, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից եւ չներկայացնել 2013-ի հաշվետվությունը: Բայց օրենսդիրները մեծ աղմուկ բարձրացրին եւ հիշեցրին օրենքը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պետք է տարեկան հաշվետվությունը ներկայացնի: Պատգամավորների բողոքն այդպես էլ արդյունք չտվեց, քանի որ ՎՊ նախագահն այդպես էլ "ջրի երես" դուրս չեկավ: Դրա փոխարեն, ՎՊ նախագահը, ի տարբերություն որոշ պատգամավորների ու գործադիր մարմնի ներկայացուցիչների, որոնք մինչ այժմ իրենց հայտարարագիրը չեն ներկայացրել բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով, "բարեխղճորեն" ներկայացրել է 2014-ի հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի` Իշխան Զաքարյանի դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 18.000.000 դրամ, 3500 եվրո ու 14.000 դոլար: Աշխատանքի վարձատրությունից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացվող եկամուտը հարկային տարում կազմել է 9.513.108 դրամ:
2013-ի հայտարարագրի համեմատ` 2014-ի ՎՊ նախագահի հայտարարագիրը մի փոքր լավատեսական է` եկամուտների մի փոքր ավելացում` դոլարով ու եվրոյով:
Իշխան Զաքարյանի կնոջ` քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի դրամական միջոցները համեմատաբար համեստ են` 1.600.000 դրամ, 1100 եվրո, 12.500 դոլար:
Իշխան Զաքարյանի հայտարարագիրը, սակայն, մի "թերություն" ունի: Պրն Զաքարյանը, հավանաբար, մոռացել է "բարերարների" շնորհիվ կառուցվող իր առանձնատունը ու  "համեստորեն" այն հայտարարագրում չի ներկայացրել: Հավանաբար, Իշխան Զաքարյանը չի ցանկանում հասարակությանը տեղեկացնել իրեն աջակցող ներդրողների անունները` նրանց անցավ գլուխը ցավի տակ չդնելու եւ իր նման այլ "կարիքավորներին" այդ "բարի" ներդրողներից հեռու պահելու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ