Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԻՇՏ ՊԱՀՎԱԾՔ ՉԻ ԸՆՏՐԵԼ"

Արխիվ 12-16

"ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԻՇՏ ՊԱՀՎԱԾՔ
ՉԻ ԸՆՏՐԵԼ"


Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում դեռ շարունակում է քննարկման թեման մնալ "Հիմնադիր խորհրդարանի" անդամների եւ Արցախի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Դրան զուգահեռ, այսօր կրկին քննարկվում են "Հիմնադիր խորհրդարանի" գործողությունները, որոնք, չգիտես ինչու, ավարտվում են սկանդալային միջադեպերով: Չնայած, նման սկանդալային ավարտներին` "Հիմնադիր խորհրդարանը" շարունակում է իր հանրահավաքները եւ հանդես գալիս հեղափոխության կոչերով: Օրեր առաջ հերթական միջադեպը տեղի է  ունեցել Գյումրիում, որտեղ "Հիմնադիր խորհրդարանի" անդամների  վրա նախ հավկիթներ են նետել, ապա դանակահարել խորհրդարանի անդամներից մեկին: Թե ինչու են  "Հիմնադիր խորհրդարանի" խաղաղ հանրահավաքներն ավարտվում նման սկանդալներով, փորձեցինք ճշտել քաղաքական գործիչներից եւ քաղաքագետից:
"Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ կարծիքով` հանրահավաքների ժամանակ "Հիմնադիր խորհրդարանի" անդամներն իրենց ճիշտ չեն դրսեւորում եւ ունեն վատ նպատակներ, որն  էլ բերում է նման հետեւանքներ: Ինչ վերաբերում է "Հիմնադիր խորհրդարանի" այն կոչերին, որ ՀՀ-ում ապրիլի 24-ին պատրաստ լինեն հեղափոխության, Ս. Գիմիշյանը նշեց. "Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա ոչինչ չպետք է ազդի: Իմ կարծիքով` "Հիմնադիր խորհրդարանը" ճիշտ պահվածք չի ընտրել, եթե ցանկանում է որեւէ բան անել, թող անի ապրիլի 24-ից հետո: Այդ օրվա խորհուրդը չպետք է փոխվի, այլ պետք է փորձեն հենց այդ օրը համախմբել հայությանը: Այն, ինչ տեղի է ունենում, որպես հայ մարդ, չեմ կարող ընդունել: Այն, որ մինչեւ ապրիլի 24-ը մեկը մյուսի հետեւից տեղի են ունենում միջադեպեր, մեղքն ավելի շատ ես տեսնում եմ "Հիմնադիր խորհրդարանի", քան  իշխանության մեջ: Այստեղ նկատում եմ կանխամտածված քայլեր, որի մասին չեմ ուզում շատ խոսել ու շիկացնել իրավիճակը: Ցանկանում եմ, որ ժողովուրդը հանգիստ ձեւով մասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին եւ պահպանի օրվա խորհուրդը":
"Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ նախ ընդգծեց, որ իր համար ընկալելի չէ, թե ինչու է "Հիմնադիր խորհրդարանը" որոշել հեղափոխության գնալ հենց ապրիլի 24-ին, մի օր, որը հայ ժողովրդի համար խորհրդանշական օր է, ապա ավելացրեց. "Հիմնադիր խորհրդարանն ունի "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը, կարծում եմ, որոշ մարդկանց համբերությունը հատել է, եւ նրանք գնացել են սադրանքների: Նման սադրանքներ եղան ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Բերձորում, ինչը մեզ համար անընդունելի է: Եթե կա խնդիր, այն պետք է լուծվի ապրիլի 24-ից առաջ":
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց, որ նման հանրահավաքների ժամանակ տհաճ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել Սահմանադրությունը. "Ամեն ինչ չէ, որ պետք է վերածել միջանձնային հարաբերությունների: Այս դեպքում միջանձնային հարաբերությունները հանգեցնում են տհաճ դեպքերի":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ