Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ, ԻՆՉ` ՄՅՈՒՍՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ, ԻՆՉ` ՄՅՈՒՍՆԵՐԸ»


Մինսկում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունների արդյունքում փետրվարի 12-ին ստորագրվեց փաստաթուղթ` «Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված համալիր միջոցների» վերաբերյալ: Մոտ 16 ժամ տեւած բանակցություններից հետո ստորագրված փաստաթուղթը ենթադրում էր, որ Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատում եւ ծանր սպառազինությունների դուրսբերում պետք է լինի, բացի այդ, նախատեսվում էր, որ Կիեւը պետք է սահմանադրական բարեփոխումներ անցկացնի:

Հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ պայմանավորվածությունն ուժի մեջ մտավ փետրվարի 15-ի կեսգիշերից, իսկ թե մեկուկես ամիս անց ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում, «Իրավունքը» հետաքրքրվեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ:

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՐԱԴԱԴԱՐ Է, ԲԱՅՑ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԷԼԻ ԿԱՆ»

–Հրադադարից հետո, ինչպիսի՞ն է իրավիճակը Ուկրաինայում:
– Իրավիճակը նույնն է: Ժամանակավոր հրադադար է, բայց կրակոցներ էլի կան:
– Իսկ Ուկրաինայում մնացած հայերի մասին ի՞նչ կասեք:
– Հայերի կյանքում ի՞նչ պետք է փոխվեր, հայերն ապրում են այնպես, ինչպես ապրում են Ուկրաինայի քաղաքացիները: Նույն վիճակում հայերն են, որեւէ խտրականություն չկա հայերի հանդեպ:

«ԵԹԵ ԵՍ ԻՄԱՆԱՅԻ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ, ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ»


–Իսկ ինչ-որ դրական հեռանկար տեսնո՞ւմ եք:
– Դրական հեռանկար ուզում ենք տեսնել: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ հեռանկար կլինի, եւ ինչով կավարտվի այս ամենը: Չկա մի մարդ, որը կարող է վստահորեն ասել, որ այս հարցը պիտի լուծվի այսպես կամ այնպես: Եթե ես իմանայի ինչ է լինելու, իհարկե, շատ լավ կլիներ, բայց այս հարցում դժվարանում եմ կանխատեսումներ անել: Այդ հարցը կապված է ժամանակի հետ, ժամանակը ցույց կտա ամեն ինչ, թե ինչ է լինելու Ուկրաինայի հետ, կամ Ուկրաինայի վերջն ինչ է լինելու: Դրանք այնպիսի հարցեր են, որոնք ժամանակավրեպ են, որպեսզի կարողանամ ինչ-որ բան ասել: Իհարկե, բոլորի ցանկությունն է, որ խաղաղություն տիրի, բոլորը ցանկանում են, որ այստեղ մարդիկ կարողանան ապրել լիարժեք կյանքով, բայց, դժբախտաբար, դեռ խնդիրներ շատ կան: Այնպես որ, կրկնում եմ` որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե հետագան ինչ է լինելու:

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉՔԱՆ ՀԱՅ Է
ՀԵՌԱՑԵԼ ԴՈՆԵՑԿԻՑ»


–Եթե չեմ սխալվում, մեր հայ համայնքն Ուկրաինայում 600 հազար բնակչություն ուներ, այս պահին քանի՞սն են մնացել:
– Հիմա էլ 600 հազար չէ, մի մասը մնացել է Ղրիմում, իսկ մի մասը Դոնեցկից արտագաղթել է: Այսօրվա թիվը ճշտված չէ, եւ որեւէ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչքան հայ է հեռացել Դոնեցկից, եւ ինչքան հայ է մնացել: Եվ միայն Դոնեցկը չէ, այլ ընդհանրապես Դոնբասից: Այդ թվերը դեռ ճշտվում են: Ղրիմի համայնքը մնացել է Ղրիմում, բայց Դոնբասի համայնքը, որը մեր մեծագույն համայնքներից մեկն էր, դեռեւս ճշտվում են թվերը: Բոլորիս ցանկությունն է, որ Ուկրաինայում լինի լիարժեք խաղաղություն, բայց այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է:
– Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված որեւէ նախաձեռնությամբ ուկրաինահայ համայնքը հանդես կգա՞, թե այս պահին գտնվելով կիսապատերազմական իրավիճակում, դա անհնար է:
– Ցավում եմ, որ հայկական մամուլում չեն հայտնում, թե Ուկրաինայում ինչ միջոցառումներ են իրականացվում: Այստեղ նախատեսված են շատ մեծ միջոցառումներ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Բացի այդ, մի քանի օր առաջ Գերագույն Ռադայի գրադարանում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես, որին ներկա եղան ուկրաինական պատգամավորներ: Ընտրել էինք հենց այդ վայրը, որովհետեւ այդ գրադարանից հենց պատգամավորներ են օգտվում: Ինչպես նաեւ Ուկրաինայի տանը մեծ միջոցառում տեղի ունեցավ` Ցեղասպանությանը նվիրած, ու էլի բազմաթիվ միջոցառումներ ունենք:
– Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որեւէ քայլ արվո՞ւմ է, թե՞ Ուկրաինան պարզապես ժամանակ չունի մտածելու այդ մասին:
– Իհարկե, աշխատանքներ տարվում են, բայց ինձ թվում է դրա համար ժամանակ է պետք...
– Իսկ Ուկրաինայից ապրիլի 24-ին պատվիրակություն սպասվո՞ւմ է Հայաստան:
– Մենք ակնկալում ենք, որ կգա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ