Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ Է ՍԿՍՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ

Արխիվ 12-16

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ Է ՍԿՍՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ


Վերջին երկու օրերին համաշխարհային քաղաքականության ուշադրությունը կենտրոնացած է Լոզանում ընթացող "վեցյակի" ¥ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան¤ եւ Իրանի միջեւ ընթացող բանակցությունների վրա: Երեկ լրացավ Իրանի միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածությունների փաթեթի մշակման վերջնաժամկետը, ինչը բանակցություններին այնպիսի գերարագ տեմպ էր հաղորդել, որ մասնակիցները նույնիսկ գիշերներն էին շարունակում աշխատել:

ԱՄՆ-Ըª ԻՐ ԻՍԿ ՓՈՐԱԾ ՓՈՍՈՒՄ


Արդեն այսօր սպասվում է, որ պայմանավորվածությունների ամբողջական տեսքը պարզ կդառնա: Իսկ նախնական տվյալներովª համաձայնությունը մի կողմից սահմանում է, որ Իրանը կոշտ միջազգային վերահսկողությամբ չի արտադրի հարստացված միջուկային նյութերի այնպիսի քանակություն, որը կբավարարի միջուկային զենք ստեղծելու համար. այսինքնª կկարողանա ուրան արտադրել միայն էներգետիկ նպատակներով: Փոխարենըª միջուկային ծրագրի պատճառով նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղյալ կհամարվեն:
Այն, որ նման համաձայնագիրն ի զորու է մեր հարեւան տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ առաջացնել, արդեն իսկ ակնարկում է Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հերթական կոշտ քննադատական հայտարարությունը: Նեթանյահուի անհանգստության պատճառը, դժվար չէ հասկանալ. Իրանը, գտնվելով երկարամյա կոշտ ճնշումների կիզակետում, էլի հավակնում է Մերձավոր Արեւելքի քաղաքական լիդերությանը: Իսկ առանց պատժամիջոցներիª Թեհրանն արդեն իր տարածաշրջանային մրցակիցներիցª թուրքերից եւ հատկապեսª առաջատար արաբական երկրներից կտրուկ առաջ անցնելու հնարավորություն է ստանում: Իսկ թե տարածաշրջանային լիդերի դերում Իրանն ինչ վտանգ է Իսրայելի համար, դժվար չէ պատկերացնել: Այդ վտանգ տեսնում է նաեւ արաբական աշխարհը, եւ պատահական չէ, որ Թեհրանին հարվածելու համար, ինչքան էլ անտրամաբանական է թվում, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան գնացին չհայտարարված դաշինքի ձեւավորման, բնականաբարª առաջին պլան մղելով ԱՄՆ-ի լիդերությունը, առանց որի` ռազմական առումով պարսիկներին ծնկի բերելը հրեաների եւ արաբների ատամի բանը չէր: Բայց այստեղ էլ առաջ եկավ մեկ էական հակասություն. արդեն իսկ փաստացի վերահսկելով մեկ այլ նավթային հսկայիª Իրաքի նավթային համակարգը, եթե Վաշինգտոնը ստանար նաեւ իրանական նավթը, ապա  դառնում էր էներգետիկ թելադրողն աշխարհում: Եվ արդյունքում, արդեն ամերիկյան վերահսկողությամբ, նորից աճելու էր Իրան-Իրաք առանցքի կշիռըª երկրորդ պլան մղելով արաբական նավթային շեյխերին:
Ընդ որում, Վաշինգտոնը նույնիսկ ստիպված էր հենց այդ ուղղությամբ խաղն առաջ տանել, հաշվի առնելով, որ անսպասելիորեն Մերձավոր Արեւելքի ռեալ քաղաքականություն ներխուժեց Ռուսաստանը, ինչը միանգամայն իրատեսական էր դարձնում աշխարհում դոմինանտ դառնալուն ունակ ռուս-իրանական նավթային առանցքի ձեւավորման հեռանկարը: Հենց այս խորքային հակասությունների ֆոնին էլ "լռվեց" սիրիական պատերազմը, ինչը բացառում էր ուժային մեթոդներով Իրանին վերահսկողության տակ առնելու տարբերակը: Մնում էր ռուսներին շեղել այլ ուղղությամբ, եւ այստեղ էլ Վաշինգտոնը թույլ տվեց հաջորդ սխալըª ընտրելով Ուկրաինայում պատերազմ սարքելու տարբերակը, որն արագորեն ջրի երես հանեց Եվրոպայի հետ ունեցած խորքային հակասություններըª միաժամանակ Ռուսաստանին ուղղորդելով Չինաստանի հետ հարաբերությունների արագացված բարելավման ոչ ցանկալի ուղղությամբ: Ընդ որումª ուկրաինական խաղն այդպես էլ ակնկալվող էֆեկտը չունեցավ, եւ այս պահին, ինչքան էլ որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան ու ներամերիկյան հրեական լոբբին դժգոհեն, Վաշինգտոնը պարզապես ստիպված է Թեհրանին գոնե դրական մեսիջներ ուղարկել, հաշվի առնելով, որ ուժային գործոնը պարզապես վերջինիս անխուսափելի է, ուղղորդում է դեպի Մոսկվայի հետ ամենասերտ դաշինք:

ՄԵԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Վաշինգտոնի այդ բոլոր պարտությունները, վերջին հաշվով, ծանր հարված էին առանց այդ էլ գերտպագրվածության պատճառով բարդ վիճակում հայտնված եւ միայն համաշխարհային հեղինակության հաշվին գոյատեւող դոլարին: Այնքան ծանր, որ ներկայումս անգամ այնպիսի ֆինանսական հեղինակություններ, ինչպիսիք ենª համաշխարհային ֆինանսական համակարգի գագաթնակետ համարվող ամերիկյան Ֆեդերալ ռեզերվային համակարգի երկարամյա ղեկավար Ալեն Գրինսպենն է խոսում դոլարի մոտակա հնարավոր գերարժեզրկման մասին. "Վաղ, թե ուշ` ամեն ինչ ավարտվում է, դոլարն էլ բացառություն չէ": Մեկ այլ հեղինակությունª Նյու Յորքի Ֆեդերալ ռեզերվային բանկի երկարամյա տնտեսական խորհրդատու Ուորքեր Տոդն օրերս նույնիսկ կոնկրետ ժամկետներ էր նշել, թե ամերիկյան տնտեսությունն ունի "60-90 օրվա կյանք, քանի որ դոլարը կանգնած է կոլապսի շեմին", ինչի հետ, ի դեպ, համաձայնել էին ոչ պակաս փորձառու մի շարք այլ մասնագետներ եւս:
Իհարկեª ամերիկյան տնտեսության համար 60-90 օրվա կյանք կանխատեսելը չափազանցություն է թվում: Բայց փաստն այն է, որ աշխարհի առաջատար երկրներն արդեն իսկ ռեալ նախապատրաստական աշխատանքներ են տանումª փորձելով համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ամերիկյան կենտրոններին այլընտրանք ստեղծել, ընդ որումª հիմնականում Չինաստանում կենտրոնացված. ոսկու բորսա Հոնգ-Կոնգում, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինելուն ունակ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, միջազգային վճարային համակարգի` SWIFT-ի ֆունկցիաներն ունեցող չինական  CIPS համակարգը եւ այլն: Այս գործիքները լիարժեք կսկսեն գործել արդեն այս տարեվերջին, եւ դա հուշում է, որ եթե ոչ  60-90 օրում, ապա արդեն 2016թ. սկզբներին դոլարի ներկայիս հեգեմոնիայի հարցով խորքային տեղաշարժեր սպասվում են:
Ռուսաստանը եւս, կարես թե ակտիվորեն նախապատրաստվում է դրանª մասամբ հիշատակված չինական ֆինանսական մեխանիզմներին միանալու, մասամբ էլª իր ներքին կամ Եվրասիական միության կտրվածքով նմանատիպ համակարգեր ձեւավորելու միջոցով: Ընդ որում, SWIFT-ի ֆունկցիաներն ունեցող, ավելի կոնկրետª ներպետական վճարային համակարգ Ռուսաստանում այսօրվանից է սկսում գործել, ընդ որում, մի շարք ռուսական մասնագետներ, մատնանշելով, որ Ղազախստանն ու Հայաստանն արդեն ունեն նման համակարգեր, արդեն իսկ սկսել են խոսել միասնական արժույթին զուգահեռª Եվրասիական միության կազմում նաեւ նման միասնական համակարգ ձեւավորելու մասին: Ընդ որում, այս օրերին ավելի մեծ թվով հեղինակավոր ամերիկյան աղբյուրներ են մատնանշում, թե հայտնի պատժամիջոցների հարուցած ռուսական տնտեսական խնդիրներն արդեն անցյալում են: Օրինակ CNN-ն այն մտքին է, որ. "Հիմա Ռուսաստանում ներդրումներ կատարելու ամենալավ ժամանակն է": Կամ ընդգծենք Bloomberg-ի հետեւյալ արտահայտությունը. "Պուտինի տնտեսագետներն իսկական հրաշքներ են գործում": Սրան զուգահեռ, եթե իհարկե Վաշինգտոնը վերջնականապես չկողմնորոշվի մեծ պատերազմ սկսելու օգտին, իրավիճակային փոփոխություններ կարող են սկսել նկատվել նաեւ Ռուսաստան-Եվրոպա-Ուկրաինա հարթությունում, որից հետո արդեն Եվրասիական միության կայունության եւ ընդլայնման թեման, միանշանակ, նորից կդառնա Մոսկվայի համար օրակարգային թիվ մեկ թեման: Ընդ որում, եթե դրան գումարում ենք Իրանի շուրջ ստեղծվող նոր իրավիճակն ու Թուրքիայի ուղղությամբ Ռուսաստանի նկատելի ակտիվացումը, դժվար չէ ենթադրել, որ հարավկովկասյան տարածաշրջանի ամբողջական վերահսկողության թեման արդեն Ռուսաստանի առաջնահերթությունների թվում է, ինչը հուշում է, որ Եվրասիական միության ընդլայնման թիրախում լինելու են Վրաստանն ու Ադրբեջանը: Դա, իհարկե, նախ պահանջում է տարածաշրջանային հակամարտություններին եւ առաջին հերթինª ղարաբաղյան խնդրին ինչ-որ լուծումներ տալ: Եվ այս առնչությամբ պատահական չեն ռուսական որոշակի շրջանակներում շրջանառվող այն խոսակցությունները, որ ապրիլի 23-ին այցելելով Երեւանª ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է եւ Ղարաբաղի հետ կապված նախնական սխեմա առաջարկել: Մոտավորապես "Մադրիդյան սկզբունքների" տրամաբանության շրջանակներումª խաղաղության համաձայնագիր` 4-5 շրջանների վերադարձ ¥առանց Լաչինի եւ Քելբաջարի¤ª Ղարաբաղի կարգավիճակի դիմաց սկզբունքով: Եվ եթե ռեալ գնահատենք իրավիճակը, ապա նման առաջարկից ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Հայաստանը հրաժարվելու տարբերակ հազիվ թե գտնեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ