Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Մեզ անզարմանք չթողեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ, հայտարարելով. "Հարկ է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները այդպես էլ դաս չքաղեցին նախորդ ճգնաժամից: Հայաստանը մնում է քաղաքականապես գերկոռումպացված մենաշնորհային շատ խոցելի համակարգ, որտեղ միակ "արդյունավետ" լուծվող խնդիրը իշխանությունների վերարտադրությունն է, որին եւ ուղղված են իշխանությունների ջանքերը, որի կազմալուծումն ու վերափոխումը զարգացման հիմնական նախադրյալն ու երաշխիքն են": Լսողին կթվա, թե այդ մարդու ոտքերն ամպոտ են, եւ նրա միակ երազանքը կոռուպցիան վերացնելն է: Բայց մի հարցնող լինի` Բագրատ Ասատրյանի պաշտոնավարման ընթացքում քանի՞ բանկ "պայթեց"` այդ բանկերում իրենց գումարները պահած քաղաքացիներին թողնելով քոռ ու փոշման: Զարմանալի է, ո՞վ է քննադատում: Ճիշտ է, ԿԲ մյուս նախագահներն էլ, ներառյալ գործողը, առանձնապես իսան չեն, բայց նրանց օրոք գոնե բանկերի այդպիսի խարդախ "ինքնասնանկացումներ" չկան:
Իսկ կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ մի զարմանալի հսկայական տեքստ է տարածել, ուր նկարագրում է, թե ինչքան են "պուպուշ" ամերիկացիք, ու ինչքան "քըխ"` ռուսները. "Գտեք մի ազգ, որին կողոպտել են, դավաճանել, խաբել, զրկել են իր տարածքներից, սպանել են նրա վերնախավը` փոխարենը ձեռքը տալով մի դրոշակ ու թմբուկ, որպեսզի նա փառաբանի իր կեղեքիչներին ու բռնակալներին: Ճանաչեցիք, երեւի` դա հենց մենք ենք, հայերս, ռուս մեծ "եղբորն ու քրոջը" երկրպագող ու քծնող: Ամերիկան հայերին առաջարկեց մեծ պետություն, որը մնում էր միայն պաշտպանել զորքով ու ազգով: Ռուսաստանը քայքայեց մեզ պաշտպանող բանակը, զավթեց մեր պետությունը, գնդակահարեց մեր հերոսներին, աքսորեց ու սպանեց մեր պոետներին, թշնամուն բաժանեց մեր հողերը": Լավ, վերջ, էլ չեմ կարդում այդ տեքստը, թե չէ քիչ է մնում հավատամ, որ ամերիկացիներն են մեզ փրկել եւ մարդ դարձրել ու գրեթե տեր Աստծու չափ են: Ինչեւէ, սիրելի ընթերցողներ, դուք էլ հիշեք, որ այսօր ապրիլի 1-ն է եւ համապատասխանաբար վերաբերվեք պարոն Խզմալյանի զեղումներին:
Իսկ հիմա բուն օրվա խորհրդին համապատասխան զարմանալի մի պատմություն, որը պեղել ենք համակարգիչների եւ ծրագրերի վրա մասնագիտացած անգլալեզու  The Windows Club կայքից: Այդտեղ նկարագրվում է, թե ինչ կկատարվի, եթե մարդիկ սկսեն իրական կյանքում իրենց պահել այնպես, ինչպես պահում են "ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ"."Հենց այժմ ես փորձում եմ ընկերներ ձեռք բերել "Ֆեյսբուք"-ից դուրս` կիրառելով հետեւյալ սկզբունքները: Ամեն օր, զբոսնելով փողոցում, պատմում եմ անցորդներին, թե ինչ եմ կերել, ինչպես եմ ինձ զգում, ինչ եմ անում եւ պատրաստվում անել: Ես նաեւ լսում եմ այլոց խոսակցությունները եւ ասում նրանց. "Ես հավանում եմ դա": Ես նույնիսկ բզում եմ նրանց... եւ դա աշխատում է: Այժմ ես ունեմ 3 հոգի, ովքեր մշտապես հետեւում են ինձ` ոստիկանը, հոգեբույժը եւ հոգեբանը":
Ի դեպ, հարգելի ընթերցողներ, նաեւ կատակներին զգույշ վերաբերվեք, քանզի դրանք զարմանալի հատկություն ունեն` երբեմն վերածվել իրականության: Օրինակ, ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉԻ օրոք ոչ ոք երեւի թե չէր կարող պատկերացնել բջջային հեռախոսի պես իրականությունը, ու ծնվել էր մի համով-հոտով անեկդոտ, որը գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանի փոխանցմամբ ներկայացնում ենք ընթերցողին: Պոլոզ Մուկուչը տեսնելով, որ մի քանի հոգի փողոցն են քանդում` հետաքրքրությունից դրդված մոտենում է ու հարցնում.
– Ծո, էդ ընչի՞ կքանդեք ուլիցը:
– Անթել հեռախոս կքաշենք,-կատակով պատասխանում է վարպետներից մեկը եւ ավելացնում,-թող գյումրեցիները հըմի հեռվից հեռու իրար հետ խոսան:
– Ինչքա՞ն փող բըդի ծախսեք ըդոր համար,-հարցնում է Պոլոզ Մուկուչը:
– 50 կամ 80 հազար մանեթ,-պատասխանում է վարպետը:
– Ծո, հըլը խելքի աշեք,-վրդովված վրա է բերում Պոլոզ Մուկուչը,-փոխանակ ըդքան փող ծախսեք, վերցրեք երեք հատ բամբասանքչի դուխով կնիկ: Մեկին կայնեցրեք հին գերեզմնի գլխին, մեկին` Ճերմակ Համոյի խանութի դուռը, երրորդին` Ձորի Բողազի Երկար Համոյի աղբրի մոտ: Էրկու ժամվա մեջ, ըսոնք սաղ քաղաքը եղած-չեղած լուրերով կլցնեն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ