Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջին օրերին Լեւոն Զուրաբյանը երբեմն Արամ Մանուկյանի ուղեկցությամբ թակում են արեւմտյան դեսպանատների ու տարատեսակ արեւմտյան կառույցների դռները` ջանալով բացատրել, որ միայն ՀԱԿ-ը ի զորու է կանխել "Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը" ու իրենց պատռելով փորձում են հիմնավորել, որ պետք է ամեն կերպ խանգարել սահմանադրական բարեփոխումների ծրագրին:
Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ` այդ այցելությունների ընթացքում Եվրոպայի "սպիտակ մարդիկ" քաղաքական այդ մուրացկաններին հիասթափեցնում են, նշելով, որ ընդհակառակը` դրական են վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին, եւ դա նաեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների մի մասն է: Այդ այցերին բավականին անտարբեր է վերաբերվում թերահավատությամբ լցված ԼՏՊ-ն, սակայն միաժամանակ կրտսեր գործընկերներին դիտողություն չի անում, թե զբաղված եք անիմաստ ժամավաճառությամբ: