Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԶԱՐՈՒՀԻ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ", ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ ԶԱՐՈՒՀԻ

Արխիվ 12-16

ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԶԱՐՈՒՀԻ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ",
ԱՍՈՒՄ ԵՆՔ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ"` ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ ԶԱՐՈՒՀԻ


Ինչպես արդեն գրել է "Իրավունքը", "Ժառանգության" մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն` կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաները: Ընդ որում, անդրադարձ է կատարվելու ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` "Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:
Սակայն, մեզ հետ զրույցում պարզվեց, որ "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ո՛չ վերոնշյալ համաժողովից տեղեկություն ունի, ո՛չ էլ կուսակցության առաջիկա նիստից ու մի բան էլ մեզ հորդորեց. "Ավելի ճիշտ կլինի մամլո խոսնակին հարցնեք": Անսալով պարոն Մարտիրոսյանի հորդորներին` խոսեցինք նաեւ "Ժառանգություն" կուսակցության մամլո խոսնակ, Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Սանասարյան, ապրիլի 2-ին նախատեսված համաժողովը, ի վերջո, կուսակցության նախաձեռնությո՞ւնն է, թե՞ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանինը:
– "Ժառանգություն" խմբակցությունն է նախաձեռնել, քանի որ սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է, բայց պիտի խնդրեմ, որ այդ մասին տիկին Փոստանջյանի հետ խոսեք:
– Ա. Մարտիրոսյանն էլ ասաց, որ Ձեզ դիմենք այս հարցով, իրականում ուզում ենք հասկանալ` այս համաժողովը "Ժառանգություն" կուսակցության հետ կապ չունի՞, թե այլ խնդիր կա:
– Սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է:
– Բայց համաժողովի մասին կուսակցությունն է հաղորդագրություն տարածել:
– Այո, բայց նախաձեռնողը Զարուհի Փոստանջյանն է, ով կուսակցության կողմից է ներկայացվել:
– Իսկ առաջիկայում նախատեսվա՞ծ է կուսակցության վարչության նիստ:
– Դեռ օրը հստակ չէ, բայց սովորական մեր հերթական վարչության նիստն է տեղի ունենալու, որեւիցե արտառոց բան չկա:
– Այսինքն` օրակարգում չե՞ն լինելու Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` կուսակցությունից դուրս գալու հարցը: Սա արդեն փակվա՞ծ թեմա է:
– Նման օրակարգ մենք չունենք:
– Իսկ նրանց կողմից կուսակցությունից դուրս գալու դիմումնե՞ր...
– Ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ