ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՐՉԱՊԵՏ...
Արխիվ 12-16Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը: Այսօր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ, վարչապետ, խորհրդարան:
"Իրավունքը" վիրտուալ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանից պարզեց` արդյոք ռեալ է խոսել մի կառույցի մասին, երբ Արեւմտյան Հայաստանն ազատագրված չէ: "Ձեր հարցերը ռեալ պատասխաններ ունեն",- պատասխանեց վարչապետը, ապա հիշեցրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ձեւավորման ժամանակագրությունը:
Արեւմտյան Հայաստանի խորհրդարանն ունի 64 պատգամավոր, որոնք ընտրվել են համացանցում կայացած քվեարկությամբ:
Ի դեպ, Թուրքիան եւս տեղյակ է այս կառույցի գոյության մասին: "Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի անունով 2011 թ.-ի ապրիլի 24-ին դիմում ենք հղել Թուրքիայի իշխանությանը` ճանաչելու 1894- 1923 թթ.-ի հայերի ցեղասպանությունը: Նամակը տեղ հասել է, բայց պատասխան չենք ստացել",- ասաց պրն Փաշաբեզյանը:
Արեւմտյան Հայաստանի վարչապետը նաեւ ցուցադրեց Արեւմտյան Հայաստանի իր քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթն ու իր պաշտոնական անցաթուղթը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
