Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԲՀԿ-Ի ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ"

Արխիվ 12-16

"ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԲՀԿ-Ի ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ"

Օրեր առաջ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ, ով հերքել է այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամագրվելու:
Հիշեցնենք` ԲՀԿ-ից դեպի ՕԵԿ արտահոսքի մասին հայտարարել էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով, սակայն, հրաժարվել էր անուններ հրապարակել: "Իրավունքի" հետ զրույցում նա նորից հրաժարվեց անուններ տալ, սակայն պնդեց` ՕԵԿ-ին անդամագրվելու դիմումներ եղել են:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Ա. Ադիբեկյանն այսպես արձագանքեց. "Երբ կլինի, նա կիմանա: Տիկին Զոհրաբյանը չի կարող իմանալ ԲՀԿ-ի բոլոր անդամների կենսական նպատակների` մնալու կամ գնալու մասին: ԲՀԿ-ն հիմա սպասողական վիճակում է: Մենք կսպասենք` մինչ այս պղտորված ջուրը նստվածք տա, ամեն ինչ իր տեղն ընկնի":
ՕԵԿ-ը, ըստ սոցիոլոգի, չի շտապում ընդունել դիմումները, "գցում-բռնում է"` իմաստ ունի՞ ընդունել կամ չընդունել այդ մարդկանց, քանի որ մի անգամ դավաճանողը կարող է երկրորդ անգամ դավաճանել: "Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ իրենց դիմող եղել է: Ես լսել եմ դա իր հարցազրույցից",- եզրափակեց Ադիբեկյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն "Իրավունքի" հետ զրույցում հերքեց ՕԵԿ-ին ԲՀԿ պատգամավորների անդամակցության մասին լուրերը: Ավելին` ԲՀԿ մամլո խոսնակը բացառում է, որ ԲՀԿ պատգամավորներից որեւէ մեկն անդամակցի ՕԵԿ-ին: "Եթե ԲՀԿ պատգամավորներից որեւէ մեկը անդամակցության հայտ ներկայացրած լիներ ՕԵԿ-ին, կուսակցությունը վաղուց կհրապարակեր այդ մարդկանց անունները",- եզրափակեց պրն Բաբայանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավորներից ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ, "Իրավունք"-ին փոխանցեց, որ տեղյակ չէ Նաիրա Զոհրաբյանի եւ Մհեր Շահգելդյանի հեռախոսազրույցից: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին անդամագրվելու հայտ ներկայացրած պատգամավորներին, մամլո խոսնակը հղում արեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հայտարարությունն ԱԺ ճեպազրույցի ժամանակ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ