Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ՞ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ"

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ՞ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ"

Ինչպես հայտնի է, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 27-ի իր ասուլիսից հետո դարձել է "Հիմնադիր խորհրդարանի" աչքի գրողը եւ ատելության առարկան, իսկ Կարո Եղնուկյանը հասցրել է հայտարարել` իբր, Գյումրիում իշխանությունը դանակահարություն է կատարել Ռուստամյանի հրահանգով: Հիմա էլ Ռուստամյանին դատապարտելու "սուրբ գործին" միացել են "Հիմնադիր խորհրդարանի" սփյուռքյան հովանավոր-հրահանգիչները, ովքեր կոչվում են "Ազգային վերածնունդ" շարժում: Սույն` Երվանդ Օտյանի գրչին արժանի հիմնարկության բոլոր մասնաճյուղերը տարածել են դատապարտող հայտարարություն, ուր նրան որակում են "պալատական ծաղրածու", միաժամանակ հույս հայտնելով, որ ՀՅԴ շարքերը չեն կիսում Ռուստամյանի տեսակետները "Հիմնադիր խորհրդարանի" վերաբերյալ:
Սակայն ամենահետաքրքիրը տարածած հայտարարության վերջին մասն է, որից պարզվում է, որ սույն հիմնարկությունն անգամ "սխալ մտքերն" է համարում հանցավոր եւ պատժելի. "Հայկական վերածնունդ" շարժման բոլոր մասնաճյուղերը դատապարտում են վերոհիշյալ սպառված գործչին եւ առհասարակ բռնություն քարոզող բոլոր ուժերին եւ նրանց բարբաջանքներն իրականացնող անգլուխ կամակատարներին եւ հավաստիացնում, որ ժողովրդական դիվանատունը հետեւողականորեն գրանցում է իրենց մեղսակից մտքերի եւ գործերի համար դեռեւս անպատիժ մնացած բոլոր հանցագործների անունները": Դե, երեւի սրանց "ժողովրդական դիվանատանը" կարող են նախանձել "ժողովրդի թշնամիների" սեւ ցուցակներ կազմող  բոլշեւիկները եւ նույնիսկ Արշակ Սադոյանի ասած` "ՀՀՇ-ի պոլի փետերը":

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ