Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԺԻՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ" ՇԱՆԹԻՆ "ՖՈՒՖԼՈ" ԵՆ ԱՆՎԱՆԵԼ

Արխիվ 12-16

"ԺԻՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ" ՇԱՆԹԻՆ "ՖՈՒՖԼՈ" ԵՆ ԱՆՎԱՆԵԼ

Շանթ Հարությունյանի` Ժիրայր Սէֆիլյանին ուղղված բաց նամակը, ուր վերջինիս հորդորում է "ռեժիմը հեռացնելու" գործողությունները սկսել որեւէ այլ օր, բայց ոչ ապրիլի 24-ին, բուռն քննարկումների առիթ դարձավ "Հիմնադիր խորհրդարանի" համակիրների եւ ակտիվիստների շրջանակում: Եթե պաշտոնական մակարդակով "Հիմնադիր խորհրդարանը" հայտարարել է, որ Շանթի նամակը չի քննարկելու, ապա ակտիվիստները բուռն հիասթափություն ապրելով, իրենց քննարկումներում ի ցույց հանեցին երեւակայության բուռն թռիչք:
Սկզբում սկսեցին "դավադրությունների տեսություն" շարադրել` իբր Շանթն իրականում այդպիսի նամակ չի գրել, այլ պարզապես (քանի որ բաց նամակը հրապարակվել էր նրա որդի Շահենի ֆեյսբուքյան էջում) պատանի Շահեն Հարությունյանին ստիպել են հոր անունից այդպիսի նամակ գրել: Որպես լրացուցիչ վարկած` ասում էին, իբր, ԱԱԾ-ն կոտրել է Շահենի էջը եւ այդտեղ դա գրառել, իսկ բազում "ծակ պրոֆեսորներ" պնդում էին, իբր դա Շանթի գրելու ոճը չէ: Ի վերջո, երբ համոզվեցին, որ նամակն իրոք գրել է Շանթ Հարությունյանը, արդեն սկսվեցին վիրավորանքներ նրա հասցեին եւ լեզվակռիվները Շանթի համակիրների հետ: "Ժիրոյականների" առանձնահատուկ սերն է վայելում եւ տիրաժավորվում է "Շանթը "ֆուֆլո" է, ոչ թե հեղափոխական" բանաձեւը:
Բայց հետաքրքիր է, նույն տրամաբանության շրջանակում ինչպե՞ս պետք է բնութագրվեն "Հիմնադիր խորհրդարանի" քաջարի հեղափոխականները, ովքեր ժամանակին մինչեւ վերջ չհասցրին ավտոերթը դեպի Գյումրի, քանի որ վախեցել էին "գողականների" սպառնալիքներից ու զգուշացումներից:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ