ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, տխրահռչակ Գեորգի Վանյանի "խաղաղարար" թրքասիրական այլանդակությունների զգալի մասը եւ հայ-թուրքական տարբեր կասկածելի նախագծեր ֆինանսավորվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: Եվ ահա, սույն դիվանագիտական հաստատությունը նոր խառնակչություն է սկսել:
Ապրիլի 27-ին Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում բրիտանական դեսպանատները հայտարարել են դրամաշնորհների մրցույթ` այսպես կոչված, հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի շրջանակներում: Մինչեւ ապրիլի 16-ը գրանտածիծ կառույցները ներկայացնելու են իրենց նախագծերը, եւ մայիսին տեղի է ունենալու մրցույթը, թե ով է դառնալու հերթական Գեորգի Վանյանը եւ պատերազմող երկրում տարածելու է պացիֆիզմի թույնը:
Սակայն դա ամենեւին էլ միակ օյինը չէ այդ դեսպանատան կողմից: Այսպես, անցյալ տարի բրիտանական ԱԳՆ-ն որոշում է ընդունել, որ 24 երկրներում, ուր միասեռական ամուսնությունները թույլատրված չեն, հենց դեսպանատներում վավերացնելու են այդպիսի ամուսնություններ, եթե կողմերից գոնե մեկը բրիտանական քաղաքացի է: Այդ փորձանքը մեզ շրջանցեց, բայց, օրինակ, հարեւան Ադրբեջանին չշրջանցեց, ինչպես նաեւ կիրառվում է բրտանական դեսպանատների կողմերից այնպիսի երկրներում, ինչպիսին են գերտերությունները` Ռուսաստանը եւ Չինաստանը: Չկիրառվելու համար կարեւորագույն նախապայմանն է, եթե երկիրն ինքն է առարկություն ներկայացրել: Այսինքն, Հայաստանը առարկել է այդպիսի փորձանք բերելուն, ու թերեւս այդտեղ նաեւ մեր ներդրումը կա, որ ստեղծել ենք համապատասխան մթնոլորտ: Թե չէ, ԱԳՆ-ում, ցավոք, լիբերաստական աշխարհայացքով չինովնիկների պակաս չկա:
