Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»-Ի ԱՆԴԱՄԻՆ. «ԲԱՆԱԿԻ ԱՆՈՒՆԸ ՄԻ՛ ՇԱՀԱՐԿԵՔ»

Արխիվ 12-16

ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»-Ի ԱՆԴԱՄԻՆ. «ԲԱՆԱԿԻ ԱՆՈՒՆԸ ՄԻ՛ ՇԱՀԱՐԿԵՔ»


 

«Իրավունքն» այսօր  ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեց անդրադառնալ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամ  Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, որ ահռելի տեղեկատվություն ունի  շարժումն այն մասին, թե բանակն ու ոստիկանությունը, հավանաբար, կմիանան շարժմանը:

Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում բանակի անունը  չշահարկել, քանի որ բանակն ապաքաղաքական կառույց է եւ կատարում է իր  մարտական խնդիրը: «Որքան քիչ շահարկվի բանակի անունը, փառք ու պատիվ նրանց: Մանավանդ նման ամպագոռգոռ ու դատարկամիտ  հայտարարություններ շատ ենք լսել, որ փորձել են ներքաշել բանակին: Բայց դրանից լավ բան դուրս չի եկել»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, ոստիկանությունը մինչ օրվա ավարտին այդպես էլ չարձագանքեց Վարուժան Ավետիսյանի վերոնշյալ հայտարարությանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ