«ԱՅՍՕՐ, ՄԻՆՉԵՎ ՋՐԿԻՐ ԷԼ ԻՋՆԵՍ,ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿՏԵՍՆԵՍ»
Արխիվ 12-16
«ԱՅՍՕՐ, ՄԻՆՉԵՎ ՋՐԿԻՐ ԷԼ ԻՋՆԵՍ,ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿՏԵՍՆԵՍ»
«Եթե լինի քաղաքական կամք, մամուլի հրապարակումներին ուշադրություն դարձվի, ապա անպամյան հնարավոր կլինի պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի ու խոհուրդ ստեղծելու մասին որոշում, որում ընդգրկված են լինելու հասարակաական սեկտորի ներկայացուցիչները, ԱԺ խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև կառավարությունից անդամներ:
Նա շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ նրանք ասում են` լավ չէ մեզ մոտ ամեն ինչ, ցույց են տալիս թերությունները:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ՀՅԴ ձեռնպահ է մնացել թեկնածու առաջարկել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում, քանի որ համակարգն անարդյունավետ չի համարում:
Պատգանավորի խոսքով` կոոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկն աշխատավարձի բարձրացումն է:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով էլ կոռուպցիան անհատական երևույթ չէ, մեխանիզմ է. «Այսօր, եթե մինչեւ ջրկիր իջնես, կոռուպցիա կտեսնես»:
Ըստ ՀՀԿ պատգամավորի` վարչապետն այդ կամքի ուժն ունի, պոտենցիալն էլ ունի: Նա կսկսի պայքարն ու ազնվորեն կպայքարի կոռուպցիայի դեմ: «Տվեք մեկի անունն, ում մասին չեն խոսում: Ամեն մեկս մեր տեղում պետք է պայքարենք դրա դեմ»,-ասաց պատգամավորը`հավելելով, որ 1990 թ-ից հետո բոլոր պաշտոնյաների մասին էլ խոսում են ու նրանց ներկայացնում որպես բիզնեսմեններ ու կոռուպցիայի մեջ ընդգրկվածներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
