«ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՎԿԻԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԶԱՏԻԿԻ ՆԱԽՕՐԵՐԻՆ ԷԱԿԱՆ ԳՆԱՃ ՉԿԱ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՎԿԻԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԶԱՏԻԿԻ ՆԱԽՕՐԵՐԻՆ ԷԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԿԱ»
Յուրաքանչյուր տարի Զատիկի նախօրեին հավկիթի շուկայում տեղի են ունեցել թանկացումներ եւ չարաշահումներ: Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի`որոշակի գործընթացների հաշվին այս տարի պատկերն այլ`հավկիթի շուկայում էական գնաճ չկա.«Կան արտադրողներ, որոնք 5 դրամով թանկացրել են հավկիթը, սակայն արտադրողները հիմնականում իրենց արտադրանքը չեն թանկացրել: Որոշ տեղերում նույնիսկ վաճառվում են շատ ցածր գներով`45-55 դրամով հավկիթներ: Նախորդ տարիներին հավկիթի թանկացումը եղել է տարբեր կերպ`կապված այն հանգամանքից,թե տեղական շուկան ինչպես է կարգավորվել`տեղական արտադրության, թե ներկրող ապրանքի հաշվին»,-նշեց Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով`ձկնամթերքի շուկայում նույնպես էական գնաճ չի գրանցվել: Որոշ չափով թանկացում է նկատվել կանաչեղենի շուկայում: Կանխատեսում անելով Բ. Պիպոյանը սպառողներին խորհուրդ տվեց Զատիկի համար կանաչեղեն գնեն մի քանի օր առաջ , քանի որ փորձը ցույց է տվել, որ տոնից մեկ օր առաջ գրանցվում է 30-50 տոկոս գնաճ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
