ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻ ՊԱՇՏՊԱՆԸ «ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ»
Արխիվ 12-16ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻ
ՊԱՇՏՊԱՆԸ «ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ»
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդի Գնել Թևոսյանի փաստաբանը դժգոհ է նախաքննական մարմնի գործողություններից: Մասնավորապես, վերջիս կասկածում է.«Այն փորձաքննության ճշմարտացիության վրա, ըստ որի Գնելը դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ես բողոքարկել եմ նախաքննական մարմնի գործողության դեմ»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գնել Թեոսյանի փաստաբան Արա Զաքարյանը, ով շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի Հայկազ Բարսեղյանի սպանության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
