ՈՐՔԱ՞Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎՏՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՈՐՔԱ՞Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎՏՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը: Այսօր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ, վարչապետ, խորհրդարան: «Իրավունքը» Տիգրան Փաշաբեզյանից պարզեց` արդյոք ռեալ է խոսել մի կառույցի մասին, երբ Արեւմտյան Հայաստանն ազատագրված չէ: «Ձեր հարցերը ռեալ պատասխաններ ունեն»,- պատասխանեց վարչապետը, ապա հիշեցրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ձեւավորման ժամանակագրությունը: Արեւմտյան Հայաստանի խորհրդարանն ունի 64 պատգամավոր, որոնք ընտրվել են համացանցում կայացած քվեարկությամբ: Ի դեպ, Թուրքիան եւս տեղյակ է այս կառույցի գոյության մասին: «Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի անունով 2011 թ-ի ապրիլի 24-ին դիմում ենք հղել Թուրքիայի իշխանությանը` ճանաչելու 1894- 1923 թթ-ի հայերի ցեղասպանությունը: Նամակը տեղ հասել է, բայց պատասխան չենք ստացել»,- ասաց պրն Փաշաբեզյանը: Արեւմտյան Հայաստանի վարչապետը նաեւ ցուցադրեց Արեւմտյան Հայաստանի իր քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթն ու իր պաշտոնական անցաթուղթը:
Մանրամասները`տեսանյութում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
