Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԷՍ ԷԼ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԲԵՐԱԾ ՇԱԼԱՆԴԸ

Արխիվ 12-16

ԷՍ ԷԼ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԲԵՐԱԾ ՇԱԼԱՆԴԸ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում հերթական պարտությունը կրեց: Եվ սա այն դեպքում, որ միայն ալբանացիների նկատմամբ տոնած հաղթանակը կարող էր մեր հավաքականին խմբից դուրս գալու որոշակի տեսական հնարավորություններ տալ:
Իհարկե` այս դեպքում էլ կարելի է արդարացումներ գտնել, թե խաղը հաղթում էինք, բայց հանիրավի մեր ֆուտբոլիստին երկու անգամ դեղին քարտ ցույց տալով` հեռացրին: Դե մենք էլ, ինչպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդն է արդարանում. "Խաղում էինք շատ լարված մթնոլորտում, մրցակցի հարկի տակ, Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը", ուզած-չուզած պարտվեցինք: Դա դեռ քիչ է, այդ "խարդախ" ալբանացիները, պատկերացնո՞ւմ եք, խաղից առաջ խաղադաշտն էին ջրել, եւ. "Մեր պարտության վրա ազդեց խաղադաշտի գործոնը",- պնդում է Շալանդը, կարծես ալբանացիներն այլ խաղադաշտում էին խաղում:


Բայց չէ, պարոն Շալանդն այնուամենայնիվ ստիպված է մեկ պարզ փաստ խոստովանել. "Արդեն որերորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել...": Եվ իրոք`արդեն որերորդ անգամն է, որ մեր հավաքականը նախ` հաղթական, ծայրահեղ դեպքում` հավասար պայքար է մղում մինչեւ ինչ-որ պահ, որից հետո միանգամից կերպարանափոխվում, դառնում է պարտվող: Իսկ այս պարզ փաստը հուշում է, որ հավաքականն իրոք լուրջ խնդիր ունի:
Հերթական պարտությունից հետո մեղավորներ փնտրելու ճանապարհին բոլորը կանգ առան Բեռնար Շալանդի միանձնյա թեկնածության վրա: Իհարկե`մարզիչը մեղքի իր հիմնական բաժինն ունի: Վերջին հաշվով, եթե անցած տարվա խաղերում հավաքականի առանցքային խաղացողները վնասվածքներ ունեին, եւ այդ բացը լրացնել Շալանդը ոչ մի կերպ չէր կարող, եւ դա էլ համարվում էր պարտությունների հիմնական պատճառ, ապա այս մի խաղում այդ խնդիրը գործնականում չկար: Ուրեմն` սա առաջին հերթին հենց Շալանդի մարզչական պարտությունն էր, առավել եւս, որ նա միշտ է աչքի ընկել տարօրինակ որոշումներով եւ անհասկանալի համբերատարությամբ, երբ հերթը հասել է փոփոխություններ կատարելուն: Բայց կան նաեւ հարցեր, որոնք Շալանդի իրավասության մեջ չեն մտնում: Յուրա Մովսիսյանը, ում խաղն ստացված չենք կարող համարել, այնքան էլ հեշտ ժամանակներ չի ապրում "Սպարտակի" կազմում, իսկ Մխիթարյանը, ով հիանալի առաջին խաղակես անցկացրեց, իր հերթին "Բորուսիայում" ճնշումների տակ է հանդես գալիս: Դե էլ ինչ ասել մեր մյուս ֆուտբոլիստների մասին, ովքեր առհասարակ շատ քիչ խաղաժամանակ են ստանում իրենց թիմերում:
Այս բոլոր հանգամանքներն ուղղակի չէին կարող չազդել թիմի խաղի վրա: Բայց մյուս կողմից էլ` ֆուտբոլիստների հետ կապված խնդիրներ ունեցել ենք նաեւ այն օրերին, երբ մեր հավաքականը սովորություն էր դարձրել հաղթել: Էլ չասած, որ հավաքականի մարզիչն էլ հենց նրա համար է, որ շտկի ակումբներում ֆուտբոլիստների ունեցած բացը: Եվ, ամենակարեւորը. Բեռնար Շալանդը կարծես թե այդպես էլ չհասկացավ, թեորքան են սպասել այս հնարավորությանը հայ երկրպագուները, եւ ինչ է նշանակում մեր ընտրանու համար մրցաշարի կեսից այլեւս չպայքարել` Եվրո-2016-ի խմբային փուլը հաղթահարելու համար: Արդյունքում` Շալանդը, ըստ ամենայնի, կլքի պաշտոնը: Բայց դրանից ի՞նչ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ավելի ճիշտ` ֆեդերացիայի ղեկավարը, վաղուց է սովորություն սարքել ինքն իր գլխին նոր մարզիչներ բերել, եւ այս դեպքում էլ ոչինչ չի հուշում, որ այդ պրակտիկան կփոխվի: Ու եթե այս անգամ էլ բերի Շալանդի նման անկապ մեկին, ապա հաստատ հայաստանյան ֆուտբոլի այն վերջին վերածննդից հետք անգամ չի մնա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ