Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ШАЛАНДЫ, ПОЛНЫЕ КЕФАЛИ

Արխիվ 12-16

ШАЛАНДЫ, ПОЛНЫЕ КЕФАЛИ

ՀՖՖ-ից հայտնում են, որ Բեռնար Շալանդի` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուց հետո Հայաստանի հավաքականի դարպասին խփած գոլերն էլ շալանդում չեն տեղավորվում, հիմա արդեն նոր ֆուռ է հարկավոր:


ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՑ


AMG թյունինգային ընկերությունից հայտնում են, որ ԲՀԿ-ն թյունինգի արդյունքում ամենագնացից վերածվեց մալալիտրաժ խնայող սեդանի:
% % %
ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ,
ԶԵՆՔԻՑ ՀԵՌՈՒ

Ըստ ԲՀԿ-ն լքած պատգամավորների` նրանք քննարկել են անդամակցել կոալիցիայի "թեկնածու" ՀՅԴ-ին, բայց էդ զենքի վրա երդում ուտելը մի քիչ թիթիզ է թվացել, մի քիչ էլ` վտանգավոր: Դրա համար նախընտրել են ավելի ապահով ՕԵԿ-ը:


% % %
МЕЧТАТЬ НЕ ВРЕДНО

Ըստ երազահանների` չնայած ՀՅԴ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ, բայց հոգու խորքում եւ երազանքներում միայն դա է:


% % %
100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՇԱԼԱՆԴԻ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ-ին, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը հանդիպումները մեկ խաղակեսով անցկացնի, կամ հանդիպումն ամփոփվի միայն առաջին խաղակեսի արդյունքներով:


ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
("ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ` ԱՅԼԵՎՍ ՏՈՒՆ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ"`
ժ. ՍԷՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ համաճարակաբանների ուսումնասիրության` Ժիրայր Սէֆիլյանը տառապում է "Խաչատուր Աբովյան" խրոնիկական սինդրոմով:


% % %
ИДИОТ
(ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԻ` "ԳՅՈՒՄԻՐՈՒՄ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ"
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արծվիկ Մինասյանի` Դոստոեւսկու "Ապուշը" Կարո Եղնուկյանի մոտ դիլետանտ Է...


% % %
ТИШЕ ЕДЕШЬ, ДАЛЬШЕ БУДЕШЬ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլ Փաշինյանն իր սկսած մեկ պլյուս մեկ պլյուս... ակցիան վերջապես ամփոփեց եւ դարձրեց տաս քայլանոց ընդդիմության ճանապարհային քարտեզ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ