ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼ ՄԱՍ-ՄԱՍ
Արխիվ 12-16-Օրերս ԿԳ-ն նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել էր այն ուսանողների խնդրին, ովքեր կիսամյակի ուսման վարձը չվճարելու պատճառով զրկվում են միջանկյալ ստուգումները հանձնելուց: Նախարարն առաջարկել էր, որ մինչեւ ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրվի ուսանողներին ստուգարքներ հանձնելª ուսման վարձի վճարման համար գրաֆիկներ սահմանելու պայմանով: Խնդրում եմ պատասխանեք, այս պահին, քանի որ արդեն մոտենում է միջանկյալ քննությունների հանձնման ժամանակը, գործո՞ւմ է նախարարի առաջարկը:
Ա. Կիրակոսյան, ուսանողուհի
Հարցին պատասխանում է` Կրթության եւ գիտության նախարարության Բուհերի համակարգման եւ կազմակերպման բաժնի պետ ՍԱՍՈՒՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:
-Այո, նախարարը գրությամբ արդեն դիմել է բոլոր պետական բուհերին, եւ ռեկտորները պարտավոր են նախ` թույլ տալ ուսանողությանը գիտելիքների միջանկյալ ստուգումները հանձնել, ապաª կազմել անհատական գրաֆիկներ, որպեսզի այն ուսանողները, որոնք դժվարանում են միանգամից ուսման կիսամյակային վարձը վճարել` այն ըստ ամիսների` մաս-մաս վճարեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
