ՅՈՒՆԻԲԱՆԿԻ "ԹԱՄԱՆՅԱՆ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՍՑԵ
Արխիվ 12-16Այսօր կայացավ Յունիբանկի "Թամանյան" մասնաճյուղի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը տեղափոխվել է նախկին տարածքում հիմնովին վերանորոգում եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք. Երեւան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Նոր տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից եւ բիզնես միջավայրից:
Այսուհետ "Թամանյան" մասնաճյուղը հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ եւ հարմարավետ սպասարկման սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ եւ երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում եւ վարկի մարում ինքնուրույն: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
"Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման առումով: Այդպիսով, բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից "մեկ քայլ" հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածին: Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Այնպես որ, "Թամանյան" մասնաճյուղի նախկին տարածքում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Յունիբանկը կբացի նոր մասնաճյուղ",- նշեց Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը:
"Թամանյան" մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM եւ IntelExpress դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:
"Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է եւ մենք պատրաստակամ ենք այն բավարարելու: "Թամանյան" մասնաճյուղը եւս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն` ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա",- հավելեց վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
