ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵԲԵԼՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԳԵԲԵԼՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբª օրերս հակառակորդի կողմն ացած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը պատմել է, թե զորամասում, որտեղ ինքը ծառայում էր, շատ վատ պայմաններ էին: Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանը եւ ավագ սերժանտ Արթուր Սալմանյանը պարբերաբար ծեծել են իրեն: Այնտեղ զինվորներին ժամկետանց կերակուր են տվել, իսկ տեղը, որտեղ ապրել են, չի ջեռուցվել: Եվ վերջապես, որ մյուս հայ զինծառայողները եւս, հնարավորության դեպքում, կփախչեն ադրբեջանական կողմ: Վերոնշյալի հետ կապված` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
-Բնական է, որ այդ ամենը կատարվել է ճնշման ներքո: Եվ չի բացառվում, որ այդ մարդը նույնիսկ խոստովանի, որ ինքն է մեղավոր Քենեդիի եւ մի շարք այլ քաղաքական գործիչների սպանությունների մեջ, ակախ նրանից, թե երբ է դա տեղի ունեցել: Կարող է իր վրա վերցնել նաեւ 19-րդ դարում տեղի ունեցած հանցագործություններ: Սա ֆարս է, այդ մարդուն տանջում եւ բռնությունների են ենթարկում, եւ նա էլ ստիպված նման "խոստովանություններ" է անում: Ցանկացած համակենտրոնացման ճամբարում դիմում են նման տեխնոլոգիաների: Ադրբեջանը շարունակում է Գեբելսի, Հիտլերի մշակած քաղաքականությամբ առաջնորդվել:
- Իսկ հայկական կողմից ինչ-որ քայլեր արվո՞ւմ են զինվորի վերադարձման համար:
- Բնական էª արվում է ամեն հնարավորը, բայց Ադրբեջանը շարունակում է իր քաղաքական շոուն, ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ողջ բնակչությունը ցանկանում անցնել Ադրբեջանի կազմ, բոլորն աղոթում են դրա համար եւ նման հերյուրանքներ: Այսինքնª փորձում են իրականությունը ներկայացնել այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում են: Բայց այստեղ կա մի նրբություն` իրականությունը լրիվ տարբեր է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
