Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԵՆԻՑ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԵՆԻՑ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»


Շաբաթ օրը` մարտի 28-ին, բոլորովին էլ ոչ թատերական գործիչների մասնագիտական տոնի առթիվ Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Հիմնադիր խորհրդարան» կոչվող քաղաքացիական շարժումը` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Բայց նրանց այս հանրահավաքն էլ անփորձանք չավարտվեց, ու արդյունքում դանակահարվեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանը: Այս, ինչպես նաեւ հայրաքաղաք Գյումրիում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով գյումրեցի ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

«ԿՈՆԿՐԵՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՏԵՂՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԴԵՊՔԸ»

–Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ Գյումրիի քաղաքապետարանը արտոնեց վերոնշյալ հանրահավաքը, սակայն չկարողացավ կարգուկանոն ապահովել:


– Նախ կարծում եմ, որ կարգուկանոն ապահովելու խնդիրը քաղաքապետարանինը չէ, եւ երկրորդն էլ` դեռեւս չեմ կարող ասել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը: Ըստ իմ ունեցած լուրերի` կոնկրետ հանրահավաքի տեղում չի եղել դեպքը, այլ հանրահավաքից դուրս ինչ-որ քաշքշուկի կամ ծեծկռտուքի պատճառով, երեւի թե, քննչական մարմինները կասեն այդ մասին:
– Ի սկզբանե այդ հանրահավաքի շուրջ աղմուկը կար, եւ նորություն չէ, որ Ժ. Սէֆիլյանի բողոքի ակցիաները միշտ նմանատիպ դեպքերով են ավարտվում: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ սա նախատեսված կոնֆլիկտ էր:
– Դա նախատեսված կոնֆլիկտ չէր կարող լինել, որովհետեւ նախ այդ հանրահավաքն իրենից շատ լուրջ իրադարձություն չէր ներկայացնում Գյումրիի համար: Առավել եւս, որ մենք ի սկզբանե գիտեինք, որ իրենց, այսպես ասած, կողմնակիցներ Գյումրիում կամ չկան, կամ էլ ընդամենը կարող են լինել երկու-երեք տասնյակ: Նախօրոք իրենք էին ավելի շատ փորձում մինչեւ իրենց գալը հանրահավաքի շուրջ ինչ-որ բաներ հորինել, թե չէ, Գյումրիի համար դա ընդամենը սովորական մի իրադարձություն էր:

«ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ԿՍՏԱՆԱ,
ԵՎ ԿԱՍԿԱԾ ՉԿԱ ԴՐԱՆՈՒՄ»


–Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հարցերով հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի համանախագահ Օլեգ Լեբեդեւը նշել է, որ անմարդկային ոճրագործության հեղինակ Վալերի Պերմայկովը իր կալանքը կկրի, եւ վերջինիս դատավարությունը կանցկացվի Հայաստանում: Բայց այսքանից հետո էլի շահարկվում է, թե մարդասպանը ռուսական ռազմաբազայի տարածքում չպետք է պահվի: Ըստ Ձեզ, դա որեւէ կերպ կխանգարի՞ դատավարության թափանցիկությանը:
– Ճիշտն ասած, կարծում եմ, որ նմանատիպ երեւույթներն, ընդհանրապես չպետք է կապենք դատավարության հետ եւ իզուր տեղը չպետք է փորձենք դրանից ինչ-որ ողբերգություն սարքել: Կարեւորը, որ քննությունն օբյեկտիվ ընթանա, եւ քննության արդյունքում տրվեն բոլոր հարցերի պատասխանները: Առավել եւս` ռուսական կողմն էլ է նպատակահարմար համարում, եւ մենք քննարկել ենք դա իրենց հետ, որ, այո, դատավարությունը պիտի տեղի ունենա Գյումրիում: Ավելին` ինչքան հնարավոր է, դա հրապարակային պետք է լինի, ինչքան որ թույլ է տալիս դատական գործընթացը: Պերմյակովը արժանի պատիժը կստանա, եւ դրանում կասկած չկա:
– Իսկ ինչքանո՞վ եք արդարացված համարում այն մեծ աղմուկը, որ բարձրացել է Գյումրիի ռուսական ռազմաբազային նոր տարածքներ հատկացնելու ՀՀ կառավարության որոշման հետ կապված:
– Նախ պետք է հասկանանք` այդ տարածքը հատկացնելն ինչի հետ է կապված: Այդտեղ կա հին, ռուսական, գեղեցիկ եկեղեցի: Մի շինություն, որն իրենից, կարծում եմ, նաեւ մշակութային լուրջ արժեք է ներկայացնում: Եվ ընդամենը այդ եկեղեցուն կից տարածքն է հատկացվել, այն էլ պայմանով, որպեսզի իրենք ե՛ւ եկեղեցին վերականգնեն, ե՛ւ կարողանան այդ տարածքը բարեկարգել: Գյումրիում դեռեւս 19-րդ դարի սկզբներից ռուսներն ունեցել են իրենց կառույցները, իրենց եկեղեցիները, եւ որպես մշակութային արժեք, կարծում եմ, որ արժանի է, որ այդ եկեղեցին վերականգնվի, իր հարակից տարածքներն էլ բարեկարգվեն: Այդ թաղամասը համարվում է Գյումրիի ամենաանբարեկարգ թաղամասը, եւ, կարծում եմ, գյումրեցիները` հանձին այդ տարածքի, մեկ-երկու տարի հետո կունենան շատ լավ, բարեկարգ հանգստանալու գոտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ