ԵՏՄ-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑ Է
Արխիվ 12-16ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑ Է
Օրերս Չինաստանում տեղի ունեցած Բոաոյի տնտեսական համաժողովում ¥որին, հիշեցնենք, մասնակցեց եւ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը¤ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ Ռուսաստանը որոշել է միանալ Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) կապիտալին: Այդ բանկը, որին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ գործնականում բոլոր առաջատար երկրները, եւ որը մասնագետները համարում են չինական Արժույթի միջազգային հիմնադրամ կամ չինական Համաշխարհային բանկ, մեկն է այն առանցքային գործիքներից, որոնց կիրառումը խոստանում է էականորեն սահմանափակել համաշխարհային թիվ 1 արժույթի դերում դոլարի կշիռը:
Այս ֆոնին միանգամայն այլ տեսք է ստանում Եվրասիական միությունում միասնական արժույթի անցնելու մասին վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռնարկած հայտնի քայլը: Այն, որ ԵՏՄ միասնական արժույթի թեման ակտիվ օրակարգում է, մեզ հետ զրույցում ընդգծեց նաեւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻՆ.
- ԵՏՄ-ում միասնական արժույթը լինելու է, եւ ներքին հարաբերություններում չի գործի ո՛չ դոլարը, ո՛չ եվրոն, չնայած` ընդունում եւ դրական եմ վերաբերվում այդ արժույթներին: Բայց նաեւ կարծում եմ, որ ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու հարցը, թեկուզ մոտ, բայց ապագայի հարց է:
Իսկ "մոտ ապագա" ասելով` ի՞նչ պետք է հասկանալ, այս պահին ի՞նչ աշխատանքներ են տարվում միասնական արժույթ ստեղծելու ուղղությամբ: Եվ, առհասարակ, ի՞նչ կտա դա ԵՏՄ անդամ երկրներին: Պատասխանելով հարցերինª պարոն Սլուցկին նկատեց.
- Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում ԵՏՄ անդամ երկրների ազգային բանկերի, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաեւ փորձագետների հետ, որպեսզի իրականացվի այդ համակարգը, որի մասին, ի դեպ խոսել է նաեւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը` դեռեւս 2011թվականին: Կարծում եմ, որ, եթե գործընթացը շարունակվի այնպես, ինչպես նախատեսվում է, ապա ԵՏՄ-ում մոտակա տարիներին մենք կունենանք մեկ միասնական արժույթ: Բայց այս ճգնաժամային պահին դեռ վաղ է խոսել դրա մասին, պետք է շատ ու շատ աշխատանքներ տարվեն այդ ուղղությամբ, որոնց սկիզբը, ինչպես ասացի` ներկայումս դեռ միայն դրվել է: Այնպես որ, պետք է աշխատենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
