ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Երեւի բացառությամբ շատ ու շատ քչերի` բոլորը դատապարտում են Ժիրայր Սէֆիլյանի` ապրիլի 24-ին հակաիշխանական գործողություններ սկսելու մտադրությունը: Մեզ հաճելիորեն զարմացրեց այժմ ազատազրկման վայրում պատիժը կրող ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` որդու միջոցով փոխանցելով հետեւյալը. "Ժիրո ջան, ուզում եմ իմ տեսակետը հայտնել քո նախաձեռնության վերաբերյալ: Իշխանափոխությանը միանշանակ կողմ եմ, բայց չեմ ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան: Չեմ ուզում քո նախաձեռնության աշխարհաքաղաքական բացասական հետեւանքների մասին խոսել, քանի որ դու քաղաքական գործիչ չես եւ կարող ես շատ բան այլ կերպ պատկերացնել:
Հիմա ավելի շատ ցանկանում եմ կարծիքս հայտնել նախաձեռնության բարոյական կողմի մասին: Մեկ տարի անընդմեջ դու հայտարարում էիր` "100-ամյակն առանց ռեժիմի": Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով եւ նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա իհարկե դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան": Դե ինչ, ում-ում, բայց Շանթին հաստատ հնարավոր չէ կասկածել "ռեժիմը" սիրելու մեջ: Թեեւ թուրքից սպասելի է ամեն ինչ, սակայն ԷՐԴՈՂԱՆԸ, այնուամենայնիվ, կարողացավ մեզ զարմացնել, հայտարարելով, թե ապրիլի 24-ը հատուկ հարմարեցված է Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի օրվա հետ. "Սա պատմական ամսաթիվ է, եւ այն բացարձակապես կապ չունի Հայաստանում միջոցառումների հետ: Ճիշտ հակառակը, նրանք ամսաթիվն այնպես են հարմարեցրել, որպեսզի այն համընկնի մեր ամսաթվի հետ": Ավելին, նա զարմանալիորեն հայտարարեց, որ հենց Թուրքիան է միշտ խաղաղության ձեռք մեկնել, սակայն հայերը երբեք չեն ընդունել խաղաղության ձեռքը: Լավ, չվերցնենք ու կատաղենք` Էրդողանից սովորենք "խաղաղասիրություն" ու այդ "խաղաղասիրությունը" նույնությամբ կիրառենք Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի նկատմամբ:
Հիմա բոլորը վրդովվում են այն հանգամանքով, որ երբ Մոսկվայում մեր մարզիկ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նվաճեց աշխարհի գավաթը, 3-րդ տեղը գրաված ադրբեջանցին Հայաստանի օրհներգը հնչելու պահին պպզել էր հենց պատվանդանի վրա: Դա զարմանալիորեն մեկ անգամ եւս հաստատում է, որ այդ ցեղատեսակը ոչնչով չի տարբերվում անասունից, եւ երեւի թե նույնիսկ անասուններից պետք է ներողություն հայցել այդ համեմատության համար: Սակայն հետաքրքիր մոտեցում է առաջարկել մեր գործընկեր Մենուա Հարությունյանը. "Ինձ թվում է, որ ադրբեջանցին իրականում մեր հիմնի հզորությունից է ծնկի իջել: Զարմանալի ոչինչ էլ չկա, քանզի ադրբեջանցիները միշտ էլ մեր ոգու ուժից ծնկի են իջել եւ շարունակելու են իջնել: Մենք դարավոր արժեքներ կրող ազգ ենք, իսկ իրենք` արհեստականորեն մեր պատմական հողերի վրա ձեւավորված խաժամուժ":
Վերջերս շատ են հնչում քննադատություններ, որ Ցեղասպանության խորհրդանիշ ԱՆՄՈՌՈՒԿԸ մեր հայրենակիցները, ծայրահեղության մեջ ընկնելով, փակցնում են ուր պատահի: Զորօրինակ, միանշանակ պարսավելի էր տեսնել կրթօջախի նկար, որի պատերը գրեթե ամբողջությամբ անմոռուկներով էին ծածկած, դա միանշանակ անճաշակության եւ ցուցամոլության դրսեւորում է: Բայց բոլոր դեպքերում, զարմանալով հանդերձ, պետք է նշենք, որ ոչ ոք հստակ չի կարող ասել` որտեղ կարելի է կիրառել անմոռուկի խորհրդանիշը, իսկ որտեղ` ոչ: Ինչեւէ, երեւի թե արժե խնդրել պետական հանձնաժողովին, որ 100-ամյակի խորհրդանիշը կրելու եւ օգտագործելու կանոնակարգ մշակեն եւ հրապարակեն: Այլապես, մեր հայրենակիցների երեւակայությունն ուր ասես կտանի:
Օրինակ, կպատկերացնե՞ք, որ գաք խանութ` մթերք գնելու, եւ ձեզ ասեն, որ մթերք ձեռք բերելու համար պարտավոր եք այդ խանութի կշեռքը գնել: Մոտավորապես այդպիսի աբսորդ մոտեցում է դրսեւորում մեր հարազատ ՋՐՄՈՒՂԸ, որը պատրաստվում է 12 տարվա ժամկետը լրացած ջրաչափերը փոխել բնակիչների հաշվին: Լավ, եթե համարում եք, որ ձեր ապրանքի չափող գործիքը սխալով է աշխատում, ապա բարի եղեք ինքներդ դա փոխել, այլապես կստացվի նույն խանութի կշեռքի տարբերակը: Ինչեւէ, զարմանալով ջրմուղի գործելակերպի վրա, նաեւ ներկայացնենք գիտության եւ կրթության նախարարի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանի դիպուկ դիտարկումը. "Ջրմուղի աշխատակիցները նաեւ էքստրասենս են` կարողանում են առանց տուն գալու որոշել նախորդ ամսվա սպառված ջրի ծավալը ու հաշիվ ներկայացնել":
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
