"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ" ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ ԵՐԳԵԼ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ"
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ ԵՐԳԵԼ
"Ժառանգության" մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն` կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաները: Իսկ համաժողովի ընթացքում բանախոսները կանդրադառնան ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` "Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Այս, ինչպես նաեւ "Ժառանգություն" կուսակցության առաջիկա վարչության նիստի մասին, "Իրավունքը" փորձեց մանրամասներ պարզել, "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ. "Ճիշտն ասած, "Ժառանգության" վարչության նիստից ես տեղյակ չեմ, համենայն դեպս, այս պահին ապրիլի 5-ին նիստ նախատեսված չէ": Բայց արի ու տես, որ ոչ վերջինից, ոչ էլ առաջինից տեղյակ չէր պարոն Մարտիրոսյանը, քանի որ համաժողովի մասին էլ նշեց. "Չեմ կարող ասել, ավելի ճիշտ կլինի դա մամլո խոսնակին հարցնեք":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
