ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻ. "ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ ԿԱՆԳՆԵՑ"
Արխիվ 12-16"ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ ԿԱՆԳՆԵՑ"
ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Նիկոլայ Սլուցկին մի ուշագրավ հայտարարություն կատարեց: Նա նշեց, որ "Բոլորովին վերջերս Հայաստանում նախապատրաստվում էր նարնջագույն հեղաշրջում, սակայն մինչ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելեր Հայաստան, հարցն արդեն լուծվել էր",- ասաց պաշտոնյան եւ հավելեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քայլը` ժամանակին հետ կանգնելը հեղափոխության գաղափարից, շատ ճիշտ էր ու ողջունելի:
Հիշեցնենք, որ տիկին Նուլանդը Հայաստան այցելության ընթացքում պետք է նաեւ բարձրաձայներ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեեւի հարցը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
