«ԵՍ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ». ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Արխիվ 12-16«ԵՍ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱԶԱՏ
ԱՐՁԱԿՈՒՄԸ». ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԻ ՓԱՍՏԱԲԱՆ
Վարդան Պետրոսյանի փասատաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր տեղեկացրել է, որ եթե պատժաչափի փոփոխություն չլինի Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի: Նա նաև նշել է, որ եթե նույնիսկ համաներում էլ չլինի, ապա Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, դերասանի նկատմամաբ կիրառվելու է բաց ռեժիմ և նա իր պատիժը փաստացի կրելու է ազատ ռեժիմի պայմաններում: Փաստաբանի խոսքով Վ. Պետրոսյանի ազատության մեջ կլինի նաև այն պատճառով, քանի որ ինքն արդեն կրել է պատժի 1/3 մասը։
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ նախ համաներման որոշում չկա և երկրորդ՝ նրա դեմ նոր հայց կա ներկայացված: «Ինչպես կարող է ազատ արձակվել, նման բան չի կարող լինել: Եթե փոխհատուցման հարցը լուծվի հնարավոր կինի, բայց այս պահին ես դա բացառում եմ»,- ասաց Ռ. Բալոյանը:
Հիշեցնենք, որ վաղը ժամը 12.00-ին նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի և դատավորներ Մհեր Արղամանյանի և Արարատ Պետրոսյանի մասնակցությամբ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացան Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին, ազատազրկման դատապարտելով 5 տարի ժամկետով:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
