ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է
Արխիվ 12-16ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագուլյանն «Իրավունքի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրերը, որ առաջիկայում պաշտոնի է նշանակվելու:
Թե կոնկրետ որ ոլորտն է ղեկավարելու նախկին պաշտոնյան, ըստ տեղեկությունների, դեռ պարզ չէ: Իշխանությունները դեռ մտածում են` որտեղ կարող են նշանակել նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի կարդ համարվող Բախչագուլյանին, թեպետ նա իրեն համարում է միայն ՀՀԿ-ի կադր:
Հետաքրքրվեցինք` Բախչագուլյանն իշխանության կողմից պաշտոնի առաջարկ ստացե՞լ է, լսեցինք հետեւյալը. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:
ՍԱՊԾ նախկին պետը հիմա գրում է իր դոկտորական աշխատանքը եւ այլ բանի մասին չի մտածում:
Ի դեպ, Բախչագուլյանը մեր հետ զրույցում հերքեց կարաոկե-ակումբ ունենալու մասին լուրերը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
