Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԵԱԹԻ ՈՒ ՆՐԱ ՆՄԱՆ ՇՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱԼԵԱԹԻ ՈՒ ՆՐԱ ՆՄԱՆ ՇՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ

Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ասորական «Աթուր» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոեւից ու Արցախի ու Հայաստանի հույների  «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ  Փոլատովից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ազգային փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականության մասին: Հայտնի է, որ պարբերաբար են Թուրքիայի իշխանությունները հայտարարում, թե ինչ «բարենպաստ» պայմաններն են ստեղծված ազգային փոքրամասնությունների համար: Ռազմիկ Խոսրոեվն ու Էդուարդ Փոլատովը հակառակն են փաստում:

«Եթե Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են հանգիստ  քարոզել իրենց կրոնը, ապա Թուրքիայում այդ ամենը հնարավոր չէ: Վեց տարի առաջ եմ եղել Թուրքիայում: Տեսնում էի, որ ոստիկանության ներկայացուցիչները հանգցնում են բոլոր մոմերը, որոնք վառվում էի հունական եկեղեցում, որի  գմբեթին խաչ անգամ դրված  չէր»,- ասաց պրն Փոլատովը:

Ասորական «Աթուր» կազմակերպության անդամ, դերասան Ռազմիկ Խոսրոեւն էլ ասաց, որ ասորիներին հիմա էլ են ցեղասպանում, ոչնչացնում են ասորիների ստեղծված  մշակութային օջախները  իսլամական պետության կողմից: «Իսկ իսլամական այդ պետությունը  Թալեաթի ու նրա նման  շների  շարունակությունն է»,- ասաց դերասանը:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ