Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԱՍՈՐԻՆԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԱՍՈՐԻՆԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ասորիների Միության նախագահ Արսեն Միխայիլովը, ասորական «Աթուր» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոեւը,   Արցախի եւ Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության  նախագահ Էդուարդ Պոլատովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  դիմեցին Արեւմտյան Հայաստանի  Հանրապետությանը` ճանաչելու հույների ու ասորիների ցեղասպանությունը:

Հիշեցնենք` օրեր առաջ ԱԺ-ը միաձայն ընդունեց ասորիների ու հույների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, ով եւս ներկա էր ասուլիսին, ասաց, որ Արեւմտյան Հայաստանի կառավարությունն ու նախագահ Արմենակ Աբրահամյանն անպայման կարձագանքեն  ազգային փոքրամասնությունների այս պահանջին:

Բացի ճանաչումից` հունական եւ ասորական համայնքներն այլ քայլեր եւ ձեռնարկելու են: Նրանք միջազգային հանրությունից պահանջելու են դատապարտել Թուրքիային` ասորիներին ու հույներին ցեղասպանելու համար, ինչպես նաեւ Թուրքիայից  տարածքային ու ֆինանսական փոխհատուցում ստանալ: «Մենք այսօր տեսնում ենք` ինչ է  կատարվում Իրաքում, Սիրիայուն: Ցեղասպանվում է  ասորի ժողովուրդը, նրա քաղաքակրթությունը»,- ասաց Ասորիների Միության նախագահ Արսեն Միխայիլովը:

«Իրավունքի» հարցին` գործնականում ի՞նչ կտա ասորիներին ու հույներին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  կողմից վերոնշյալ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության ճանաչումը, Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի խոսքով` ճանաչումից հետո  հնարավորություն կլինի  սույն խնդրին առնչվող իրավական, քաղաքական փաթեթների  կատարելագործել, վերացնել հետեւանքները: «Արեւմտյան Հայաստանն ակտիվ  համագործակցում է ասորիների, հույների հետ»,- մանրամասնեց վարչապետը:

Ի դեպ, Արեւմտյան Հայաստանի կառավարությունը ոչ թե ասորիների ու հույների  ցեղասպանությունը  դատապարտող հայտարարությամբ է հանդես  գալու, այլ մշակելու է բանաձեւ:

Մանրամասները`տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Արցախի եւ Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպությունը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/23/535339/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ