Ս.ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԵԹՀՈՎԵՆԻ ԱՆՎԱՆ ԶԱՏԿԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԵԹՀՈՎԵՆԻ ԱՆՎԱՆ ԶԱՏԿԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ Լեհաստանում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Լետիցիա Մորենո (ջութակ)։ Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրում հնչել են Ղազարոս Սարյան (Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար), Դմիտրի Շոստակովիչ (Ջութակի կոնցերտ թիվ 1), Լյուդվիգ վան Բեթհովեն (Սիմֆոնիա թիվ 7)։
Նշենք, որ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997թ.-ից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Փառատոնն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։ Հրավիրված են Եվրոպայի և այլ տարածաշրջանների լավագույն նվագախմբերը։ 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
