«ԻՆՉ ԷԼ ԵՂԵԼ Է ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ, ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ»
Արխիվ 12-16«ԻՆՉ ԷԼ ԵՂԵԼ Է ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ, ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ»
Թատերական գործիչների մասնագիտական տոնի առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ: Մեր հյուրը մեկ ժամվա ընթացքում սիրով պատասխանեց ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որից ուշագրավ մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
- Կմեկնաբանե՞ք «32 ատամի» մասնատումը. ի՞նչ վեճ է տեղի ունեցել ձեր միջեւ: Տարբեր ժամանակահատվածներում համացանցում խոսվում էր այդ մասին, սակայն հստակ պարզաբանում չկար (ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ք. Երեւան):
- Սա ամենաշատ տրվող հարցն է մեր կյանքում: Կրկնեմ` ունեցել ենք տարաձայնություն գեղագիտական եւ մեր ապագա անելիքների առումով, որի պատճառով էլ գնացել ենք այդ քայլին: Ինչ էլ եղել է մեր անձնական հարաբերությունների մեջ, բնականաբար, դա երբեք չի կարող հանրային դառնալ, որը նորմալ է:
- Իսկ շփում կա՞ հիմա ձեր եւ Vitamin-ի տղաների միջեւ, որովհետեւ կարծիք էր ստեղծվել, որ Դուք վիճել եք, սակայն անցյալ տարի` «Եվրատեսիլից» առաջ, Vitamin-ի Արամ MP3-ին նվիրված հաղորդումներից մեկում ներկա էր «32 ատամի»-ի ողջ կազմը, այդ թվում եւ Դուք:
- Մեր երազանքն էր դա` դեռեւս 2007 թվականից, երբ Արամը «Երկու աստղ» նախագծում մասնակցում էր, ու մենք էլ օգնում էինք: Այն օրերից ինքս էլ ասում էի` Արամ, դու մի օր գնալու ես «Եվրատեսիլ»: Ու եկավ մի օր, որ Արամը գնաց «Եվրատեսիլ», կապ չունի` մեր հե՞տ գնաց, թե` մենակ, փաստացի, իմ երազանքն ու իմ ցանկությունն իրականացավ, եւ իմ այնտեղ չհայտնվելը, ուղղակի, բացատրություն չէր ունենա:
- Այդ թողարկումից հետո հեռուստադիտողները հույս ունեին, որ Ձեզ կրկին կտեսնեն միասին: Հնարավո՞ր է դա: Մենք բոլորս էլ ուզում ենք տեսնել առաջվա որակյալ եւ ճաշակով հումորը:
- Իհարկե, մենք բաց ռեժիմով աշխատում ենք բոլորի հետ, այդ թվում` նաեւ մեր ընկերների...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:
