ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ «ՍՏՎԵՐՈՒՄ»
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՇՔԵՂ
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ «ՍՏՎԵՐՈՒՄ»
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարի այնքան էլ «բարենպաստ» չէր, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից եւ չներկայացնել 2013 թ-ի հաշվետվությունը: Բայց օրենսդիրները մեծ աղմուկ բարձրացրին եւ հիշեցրին օրենքը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պետք է տարեկան հաշտվեվությունը ներկայացնի: Պատգամավորների բողոքն այդպես էլ արդյունք չտվեց, քանի որ ՎՊ նախագահն այդպես էլ «ջրի երես» դուրս չեկավ: Դրա փոխարեն ՎՊ նախագահը, ի տարբերություն, որոշ պատգամավորների ու գործադիր մարմնի ներկայացուցիչների, որոնք մինչ այժմ իրենց հայտարարագիրը չեն ներկայացրել բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով, «բարեխղճորեն» ներկայացրել է 2014 թ-ի հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի`Իշխան Զաքարյանի դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 18,000,000դրամ, 3,500.00 եվրո ու 14.000 դոլար: Աշխատանքի վարձատրությունից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացվող եկամուտը հարկային տարում կազմել է 9,513,108.00 դրամ:
2013 թ-ի հայտարարագրի համեմատ` 2014 թ-ի ՎՊ նախագահի հայտարարագիրը մի փոքր լավատեսական է` եկամուտների մի փոքր ավելացում` դոլարով ու եվրոյով:
Իշխան Զաքարյանի կնոջ` քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի դրամական միջոցները համեմատաբար համեստ են` 1,600,000 դրամ, 1,100.00 եվրո, 12,500 դոլար:
Հ.Գ. Իշխան Զաքարյանի հայտարարագիրը, սակայն, մի «թերություն» ունի: Պրն Զաքարյանը, հավաբար, մոռացել է «բարերարների» շնորհիվ կառուցվող իր առանձնատունը ու այն «համեստորեն»հայտարարագրում չի ներկայացրել: Հավանաբար, Իշխան Զաքարյանը չի ցանկանում հասարակությանը տեղեկացնել իրեն աջակցող ներդրողների անունները` նրանց անցավ գլուխը ցավի տակ չդնելու եւ իր նման այլ «կարիքավորներին» այդ «բարի» ներդրողներից հեռու պահելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
