Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Մայիսի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորեվել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրել է ներկայացման գործադիր պրոդյուսեր ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբից`1958 թվականին: 14 տարվա  ստեղծագործական բեղուն աշխատանքների և կատարելագործման շնորհիվ, 1972թ-ին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը և արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետական անսամբլի կարգավիճակ` վերանվանելով՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի: Անսամբլում, տարբեր տարիներում աշխատել են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը և շատ ու շատ հայտնի անհատականություններ, ովքեր իրենց բարձրարժեք ստեղծագործություններով «Հորովել»-ի համբավը դուրս բերեցին հանրապետության սահմաններից: Այս են վկայում անսմբլի բամաթիվ հյուրախաղերը արտերկիր և տարբեր միջազգային փառատոնների մասնակցությունը, որտեղից  վերադառնում էին մրցանակներով, հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականներին արժանանալով:

2013 թվականին  «Հորովել» երգի-պարի  անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է   նշանակվել Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ  անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարն է Էլմիրա Կռոյանը,իսկ  գլխավոր բալետամայստերը` Արայիկ Գևորգյանը:

«Հորովել» երգի-պարի պետական անսամբլը այսօր էլ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով  ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: Այս Համերգ- ներկայացումը իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու  տարածման կարևորությունը:

Մայիսի 17-ին կայանալիք համերգ-ներկայացման Վանաձորյան պրեմիերայից հետո անսամբլը նույն ծրագրով, հյուրախաղերով հանդես կգա ԼՂՀ-ում`Ստեփանակերտում, իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում:

Սկսած ապրիլի 11–ից, վեց շաբաթ շարունակ,  «Արմ նյուզ», «ֆորտունա» և «Ցայգ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվի համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր, որոնք կունենան  «Հորովելյան շաբաթ» խորագիրը:

Հավելենք, որ նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ