Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉ. «ԵԹԵ ԵՄ-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՏ

Արխիվ 12-16

ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉ. «ԵԹԵ ԵՄ-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ  ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՏ ՎԱՏ Է»

 

Հայաստանն արդեն ԵՏՄ-ի անդամ է, սակայն, ինչպես հաճախ  են ասում ընդդիմախոսները` արեւմտամետ հայ քաղաքական գործիչները, ԵՏՄ-ի հեռանկարներն ու սպասվող արդյունքները միայն թղթի վրա են: Գործնականում  ոչինչ չի արվում: «Իրավունքը» այս եւ այլ հարցերի շուրջ ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ  Վասիլի Լիխաչովին:


- Պրն Լիխաչով, մայիսին Ռիգայում Հայաստանը,  հավանաբար, ԵՄ-ի հետ կստորագրի  քաղաքական բնույթի համագործակցության փասատաթուղթ: Ըստ Ձեզ` փաստաթղթի ստորագրումից հետո  հայ -եվրոպական հարաբերությունները կարո՞ղ են համատեղվել Հայաստան- ԵՏՄ համագործակցության  հետ:


- Քանի որ ես չգիտեմ ու չեմ տեսել այդ փաստաթուղթը, չեմ կարող`Հայաստանն ինչ պարտավորություններ է իր վրա վերցնում: Բայց  ԵՄ-ի հետ  համագործակցության փաստաթղթի ստորագրումը միայն Հայաստանով չի սահմանափակվելու: Մի բան, սակայն, պետք է հաշվի առնել. եթե  այդ փաստաթուղթը  սահմանափակում է  Հայաստանի ինքնիշխանությունը,  դա շատ վատ է: Իսկ եթե չի սահմանափակում, Հայաստանը պետք է հասկանա` այդ պարտավորություններն ինչպես են համատեղվելու  այլ`ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի  պարտավորությունների  հետ:  Ցանկանում եմ մի  կարեւոր փաստ շեշտել. Ռուսաստանը Հայաստանին վերաբերում է որպես հավասար գործընկեր, հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը:


- Բայց հայ հանրության մի մասը, ինչպես նաեւ արեւմտամետ գործիչներն անդամակցությունը ԵՏՄ-ին համարում են Հայաստանի անկախության զիջում:


- Դե արեւմամետ գործիչներին  ձեռնտու է   ներկայացնել, որ իբր  Մոսկվայի ու Երեւանի ,  հայ եւ ռուս ժողովուրդների    հարաբերությունների  միջեւ անջրպետ կա: Նման կարծիքի  դեպքում մի երկիրը միշտ թույլ է համարվում: Իսկ թույլերին, գիտեք, ծեծում են: Մենք պետք  է հակառակն անենք` երկու ժողովուրդների բարեկամությամբ  ամրացնենք հայ-ռուսական հարաբերությունները: ԵՏՄ-ի այս համաձայնագրի նպատակն է ուժեղացնել ԵՏՄ-ի երկրներին: Ավելին ասեմ`այս համաձայնագրին ցանկանում են միանալ 40 պետություն: Եթե այն լիներ վատ  փաստաթուղթ թե՛ մաքսային, թե՛ տնտեսական առումով, այդքան շատ ցանկացողներ չէին լինի:


Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքի» վաղվա համարում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ