ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած, մեծամասնակով ընտրված գործարար պատգամավոր Մուշեղ Պետոյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ չի ընդունում ԲՀԿ-ի որդեգրած քաղաքական նոր կուրսը` ընդդիմադիր լինելը:
- Դուք այսուհետ իշխանական դաշտում ե՞ք հանդես գալու:
- Ե՞ս
- Այո:
- Այո:
- Մինչ ԲՀԿ-ից դուրս գալը ձեր ընտրողների հետ այս հարցի մասին խորհրդակցե՞լ եք:
- Միանշանակ: Բոլոր իմ ընտրողների, իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց հետո դուրս եմ եկել ԲՀԿ-ից, ընդ որում` իրենց պահանջով:
- ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ից հեռացողներին համեմատեց նավից փախչող կռիսների հետ: Ձեր արձագանքը այս հայտարարությանը:
- Անմարդակ խոսակցություններ են: Ես ի՞նչ մեկնաբանեմ: Մենք նավից չենք փախել: Մնացել ենք մինչեւ վերջ: Վերջից էլ ավել: Իսկ հիմա քաղաքական կուրս է փոխվել:
- Կոնկրետ ի՞նչը ստիպեց ձեզ լքել ԲՀԿ-ը:
- Քաղաքական կուրսի փոփոխությունը:
- Իսկ ԲՀԿ նախկին առաջնորդի Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից հեռանալու հանգամանքն ունեցա՞վ իր ազդեցությունը:
- Այո: Մենք իր հետ ենք եղել:
- Կարլեի է ասել, որ համախմբվել էիք ոչ թե գաղափարի, այլ անձի շուրջ:
- Իր գաղափարներն էլ էին շատ ճիշտ ու լավ գաղափարներ, որոնք չիրականացավ: Մենք էլ դուրս եկանք:
-Ո՞րը կոնկրետ չիրականացավ:
- Իր արած առաջարկություններով, իր կուրսով ժողովրդի բարեկեցությունն էր ցանկանում ապահովել:
- ԲՀԿ-ն հիմա էլ է առաջ քաշում ժողովրդի բարեկեցութունն ապահովող ծրագրեր:
- Դե հիմա ինքը չկա (Գագիկ Ծառուկյանին նկատի ունի-խմբ.):
Հիշեցնենք` նախկին ԲՀԿ-ականը կուսակցությունը լքեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ չեղյալ հայտարարվեց փետրվարի քսանի հանրահավաքը, ապա սկսվեց ԲՀԿ-ից առնետավազքը: Ասել է թե` Մուշեղ Պետոյանը ամենայն հավանականությամբ լքեց կուսակցությունը ոչ թե Գագիկ Ծառուկյանի` կուսակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց, ԲՀԿ-ի քաղաքական կուրսի` ընդդիմադիր դառնալուց հետո,այլ կուսակցության ծանր օրերին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
