Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

Արխիվ 12-16


Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը


տեղափոխվել է նոր հասցե



Այսօր կայացավ Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը տեղափոխվել է նախկին տարածքում հիմնովին վերանորոգում և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Մասնաճյուղի նոր հասցեն է ք.Երևան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Նոր տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:

Այսուհետ «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ և հարմարավետ սպասարկման  սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ և երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են  կատարել բանկային հաշվի համալրում և վարկի մարում ինքնուրույն:  Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է  ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն  իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու  սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Այնպես որ, «Թամանյան» մասնաճյուղի նախկին տարածքում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Յունիբանկը կբացի նոր  մասնաճյուղ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
«Թամանյան» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM և IntelExpress դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
«Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է և մենք պատրաստակամ ենք այն բավարարելու: «Թամանյան» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով:  Այսինքն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա», - հավելեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ