ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԿԴԱՏԵՆ ՀԱՅԱՏՍԱՆՈՒՄ. ՌԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Արխիվ 12-16ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԿԴԱՏԵՆ ՀԱՅԱՏՍԱՆՈՒՄ. ՌԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Օրերս Ազգային ժողովում Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հանդիպման ընթացքում, Գյումրիի հարցերով հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի համանախագահ Օլեգ Լեբեդեվը իր խոսքում նշեց, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում անմարդկային ոճրագործության հեղինակ Վալերի Պերմայկովը իր կալանքը կկրի եւ վերջինիս դատավարությունը կանցկացվի Հայաստանում, ելնելով հայ հասարակության պահանջներից, ցանկություններից: Նա նշեց, որ այն հանգամանքը, որը Պերմյակովը գտնվում է Գյումրիի ռուսական ռազմակայանում, պայմանավորված է հայ-ռուսական պայմանագրի դրույթներով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
