ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ՈՒԺԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ՈՒԺԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ
![]()
Բռնցքամարտի միջազգային ռինգում իրենց ուժերը կփորձեն նաև կաշվե ձեռնոցի մեր երիտասարդ ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնել է Անապա քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Անապայում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Անապայի միջազգային մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
