ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝2:1.ՀԱՅԱՍԱՏՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ 10 ՀՈԳՈՎ ԱՆԶՈՐ ԵՂԱՎ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Արխիվ 12-16ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝2:1.ՀԱՅԱՍԱՏՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ 10 ՀՈԳՈՎ ԱՆԶՈՐ ԵՂԱՎ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում վերջնականապես կորցրեց խմբից դուրս գալու անգամ տեսական հնարավորությունները: Ազգային ընտրանին արտագնա խաղում 2:1 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման առաջին խաղակեսը հիանալի անցկացրած Հայաստանի հավաքականը, արդեն խաղի 3-րդ րոպեին, բացեց հանդիպման հաշիվը: Հենրիխ Մխիթրայանը հիանալի գործեց մրցակցի կիսադաշտում, Մխիթարյանը գեղեցիկ անցում կատարեց եւ գնդակը փոխանցեց Մովսիսյանի ուղղությամբ, սակայն Մերժիմ Մավրային իր վրա վեցրեց սեփական դարպասը գրավելու պարտականությունը: Ամեն ինչ ընթանում էր հօգուտ Հայաստանի ընտրանու, սակայն 70-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը 2-րդ դեղին քարտը ստանալով հեռացվեց խաղադաշտից, կտրուկ փոխելով հանդիպման հետագա ընթացքը: Ինքնագոլով աչքի ընկած Մավրայը 7-րդ րոպե անց հավասարեցրեց հաշիվը, իսկ 82-րդ րոպեին Գաշինը առաջ մղեց իր թիմին: Հանդիպման հաշիվն այլեւս չփոխվեց, այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում կրեց 3-րդ պարտությունը անցկացրած 4 հանդիպումներում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
