«ԳԱՐՈՒՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ»
Արխիվ 12-16«ԳԱՐՈՒՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ»
Հայոց բանակ, հայ զինվոր` կատեգորիաներ, որոնք մշտապես ունեն քաղաքացիական կյանքով ապրողների ուշադրության կարիքը. օրերս «Մայր Մանե» սոցիալական-հասարակական կազմակերպությունը հյուրընկալվել էր Հայաստանի հյուսիսարևելյան զորամասերից մեկում:
«Գարունը մեծ ոգեշնչում է առաջացնում մարդկանց մեջ, լցվում են նոր ավելի զորեղ նպատակներով: Եվ ամենից ավելի այդ
ոգեշնչման կարիքն ունի մեր զինվորը, ով օր ու գիշեր`քնած թե արթուն, ապահովում է մեր վաղվա օրը: Այդ իսկ պատճառով նախաձեռնվեց և իրականության դարձավ այս հանդիպումը: Ծրագիրը շարունակական է լինելու, և, փառք Աստծո, որ մեր շարքերը համալրվում են նոր մարդկանցով, ովքեր ցանկանում են գոնե մեկ օր ապրել զինվորի կյանքով և մեկ օր կարողանալ նրանց օրը դարձնել տոն»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում
նշում է «Մայր Մանե» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
«ԳԱՐՈՒՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ» խորագրով համերգը երգ ու պարի, ասմունքի հնչյուններով զորամասի ակումբում հավաքեց սահմանը օրուգիշեր հսկող զինվորներին. «Լեռնապար» պարային համույթ(գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյան),7-ամյա երգչուհի Արմա Գալոյան, Գևորգ Հաճյան`ռազմահայրենասիրական երգերի ցանկով, երիտասարդ կատարող Հովիկ Սարդարյան,
«Գոհար» երգչախմբի մեներգչուհի Էլյա Թաշչյան, բանաստեղծուհի Աննա Գևորգյան:
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանն էլ վստահեցնելով, որ իրենց զորամասը ևս տաղանդների պակաս չունի, համերգային շարունակության ընթացքը փոխանցեց զորամասի տաղադավոր տղերքին…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
