Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԽՆԴԻՐ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ


Ազգային ժողովում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հանդիպում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույնի խոսքում կարեւորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը՝ նշելով, որ այն կարեւոր հարթակ է՝ քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նիստի առաջին մասը վարում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի Նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նա կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը եւ երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:

Խոսքով հանդես եկավ նաեւ ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ներկայացրեց իր դիտարկումները ռուս գործընկերների կողմից ներկայացված ելույթներում բարձրացված հարցերի շուրջ:

«Խոսք գնաց այն մասին, որ պետք է ԵՏՄ-ին տալ իրավական եւ քաղաքական հարթակ, որի հետ ես լիովին համամիտ եմ, քանի որ մեզ պետք է մի մարմին, որտեղ  կլինեն ԵՏՄ անդամ 4 պետությունների պառլամենտականները, կաշխատեն համատեղ, որը սակայն իրենից չի ենթադրում, որ դա կլինի մեկ ընդհանուր պառլամենտ`  եվրապարլամենտի նման, որքան դա կլինի ընդհանուր ասամբլեա: Իսկ երբ մենք խոսում ենք ԵՏՄ ինստիտուցիոնալ զարգացնամ տեմպերի մասին, ապա պետք է ուշադիր նայենք, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ, ինչպիսի աշխարաքաղաքական գործընթացներ են ընթանում: Չէ որ աշխարհը չի ապրում հանգիստ իրավիճակում, ինչը կար թեկուզ երեք տարի առաջ: Աշխարաքաղաքական իրավիճակը արագընթաց սլանում է դեպի վատթարացում և փոխվում է ամեն օր: Հիմա այն իրավիճակն է, որ մենք պետք է սրընթաց զգանք այդ օրգանի` ԵՏՄ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը:

Ինչ վերաբերում է  Եվրամիության հետ հարաբերություններին, ապա ինչպես ասաց մեր ռուս գործընկերներից մեկը, ԵՏՄ խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդարանական հարթակի հետ նոր հարաբերություններ ստեղծելու լավ պայմաններ է ստեղծում, բայց ցավոք վերջին շրջանում այդ տիրությում զարգանում են անառողջ մտայնություններ, ինչը ես անձամբ զգացել եմ իմ մաշկի վրա: Երբ ես մեր երկրում պաշտպանեցի հայ քաղաքացիների արտահայտման ու  ԶԼՄ-ների ազատ խոսքի իրավունքը, զուգահեռ դրան հոմոսեքսուալիստների լոբիստները ԵԽԽՎ-ում կազմակերպեցին 22 պատգամավորների կողմից զրպարտչական հայտարարության ընդունում իմ եւ մի լրատվամիջոցի հանդեպ: Այդ առնընչությամբ ես գրել եմ բաց նամակ, որը ապրիլի 22-ին կտրվի, թե լոբիստներին, թե ոչ լոբիստներին: Ուստի լավ կլինի, որ փոխադարձ հասկացվածություն լինի նաեւ եվրոպական մեր գործընկերների հետ բոլոր հարցերում ու հատկապես ազգերի ինքնորոշման հարցում, որի մասին մենք շատ երկար ու համառ խոսում ենք Ղարաբաղի եւ Ղրիմի հետ կապված:

Ինչ վերաբերում էմեր համագործակցությանը, ապա այն չպետք է սահմանափակվի տնտեսական ու ռազմական համագործակցությամբ, այլեւ հումանիտար հարցերի շատ մեծ դերակատարում պիտի ունենան մեր փոխհարաբերություններում: Եթե մենք  ունենանք ամենաուժեղ ռազմական, կամ տնտեսական գործընկերակցությունը, այն չի լինի բավարար»:

Պատգամավորի պնդմամբ մենք գտնվում ենք ինֆոմացիոն պատերազմում, երբ դրսից կապիտալ է ներդրվում, որպեսզի պայքարեն, կամ ոչնչացնեն մեր  տեսակետները արտահայտող տեղեկատվական միջոցները, մեջբերելով օրինակ. «Սորոսի հիմնադրամը շատ մեծ գումարներ է ներդրել, որպեսզի Հայաստանում ոչնչացվի շատ մեծ ազդեցություն ունեցող եւ ազգային մի թերթ` «Իրավունք»-ը, ինչի մասին ես բարձրաձայնել եմ նաեւ մեր խորհրդարանում: Եթե մենք չենք կարողանում ստեղծել ինֆորմացիոն լավ համակարգ մեր բոլոր ձգտումները կարող են լինել ընդամենը ֆրազաներ:

Մեր երկրները չեն կարող անմիջապես զգալ այն աշխատանքի էֆեկտիվությունը, որը արվում է այս տարիների ընթացքում: Տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետեւանքով առաջ են եկել դժվարություններ:  եվ հենց այստեղ է հարկավոր ստեղծել տեղեկատվական անվտանգության կառույց:

Նիստը վարող Լ. Սլուցկին կիսեց Հ. Բաբուխանյանի մտահոգությունները . «Չեմ կարող չհամաձայնել, քանի որ ձեր խոսքը ջերմացրեց մեր հոգիները: Պետք է ասեմ, որ ընդդեմ ԵՏՄ-ի աշխատում է բավականին հզոր մեքենա»:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ