Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ВИДИТЕ ЛИ. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 300.000 ՌՈՒԲԼԻ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

Արխիվ 12-16

ВИДИТЕ ЛИ. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 300.000

ՌՈՒԲԼԻ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

 

 

Բնապահպանության նախարար,  իր աշխատակիցներին վիրավորող եւ նրանց վրա ձեռք բարձրացնող Արամայիս Գրիգորյանն 2014 թ-ի իր հայտարարագրում  300.000 ռուբլի է հայտարարագրել:

Նախարարն իր դրամական միջոցները պահում է ոչ միայն ռուբլով, այլեւ դոլարով (776,000.00) ու դրամով (960,292.99):

Ուսումնասիրելով  Արարատի նախկին մարզպետի հայտարարագրից` պարզ  է դառնում, որ ներկայիս նախարարը եկամուտ ստանում է ոչ միայն իր աշխատավարձից, այլեւ աշխատանքի  վարձատրությանը հավասարեցված վարձատրությունից ու շահաբաժնից, որոնք միասին կազմում են 85,308,745 դրամ:

Ի դեպ, Արամայիս Գրիգորյանի 2013 թ-ի  հայտարարագիրը  2014 թ-ից էականորեն չի տարբերվում: 2013 թ-ին եւս նախարարը  իր դրամական միջոցների մի մասը ռուբլով է պահպանել (300.000): Պարզապես 2013 թ-ի   համեմատ 2014 թ-ին նախարարի եկամուտները մի փոքր նվազել են` 93,536,816 –ից հասնելով  85,308,745 դրամի:

Դրա փոխարեն Արամայիս Գրիգորյանի կնոջ`  Գրիգորյան Ալիսայի եկամուտներն են փոքր ինչ ավելացել: Տիկին Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 300,630,945, տարվա  վերջում` 336,939,945 դրամ:



Հետաքրքիր է` այսքան  մեծ գումար նախկին մարզպետն ի?նչ ճանապարհով ու ինչպես է  վաստակել: Հավանաբար, մարզպետի պաշտոնը բավական եկամտաբեր է, որ Ա. Գրիգորյանը չէր ցանկանում հեռանալ  հայրենի մարզից, թողնել մարզպետի` ոսկու պարկ համարվող պաշտոնն ու դառնալ բնապահպանների հետ օր ու գիշեր քյալլա տվող  какой нибудь բնապահպանության նախարար:

















 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ