«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ ԿԱՆԳՆԵՑ». ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻ
Արխիվ 12-16«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ ԿԱՆԳՆԵՑ». ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻ
Այսօր ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի Նախագահ Նիկոլայ Սլուցկին մի ուշագրավ հայտարարություն կատարեց: Նա նշեց, որ «Բոլորովին վերջերս Հայաստանում նախապատրաստվում էր նարնջագույն հեղաշրջում, սակայն մինչ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կայցելեր Հայաստան, հարցն արդեն լուծվել էր»,- ասաց պաշտոնյան եւ հավելեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծռուկյանի քայլը, ժամանակին հետ կանգնելը հեղափոխության գաղափարից, շատ ճիշտ էր ու ողջունելի:
Հիշեցնենք, որ տիկին Նուլանդը Հայաստան այցելության ընթացքում պետք է նաեւ բարձրաձայներ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեեւի հարցը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
