Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉԸ`ԱՐԵՎՄՏՈՒՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ. «ԴԵ ՆՐԱՆՔ ԷԼ Ի՞ՆՉ ՈՒՆԵՆ ԱՍԵԼՈՒ...»

Արխիվ 12-16

ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉԸ`ԱՐԵՎՄՏՈՒՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ. «ԴԵ ՆՐԱՆՔ ԷԼ Ի՞ՆՉ ՈՒՆԵՆ ԱՍԵԼՈՒ...»

 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ԵՏՄ-ի շրջանակներում տնտեսական ինչպիսի հարաբերություններ են զարգանալու, տնտեսության, որ ճյուղերն են առավել առաջընթաց ունենալու: «Համագործակցության ոլորտը պետք է ընդգրկի  տնտեսության բոլոր ճյուղերը»,- ասաց Ռեզնիկը:

Անդրադառնալով արեւմտամետ հայ գործիչների այն մտահոգությանը, որ ԵՏՄ-ի հեռանկարների մասին խոսակցությունները միայն թղթի վրա են, իրական քայլեր չեն արվում, ռուս գործչի խոսքով` բանակցությունները նոր են սկսվում. «Արդյունքներ արձանագրելու համար  անհրաժեշտ են շատ մեծ  փոփոխություններ երկու երկրների օրենսգրքերում, գտնել  համապատասխանություններ, համագործակցության եզրեր գտնել երկու երկրների` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»:

Ինչ վերաբերում է Արեւմուտքի փորձագետների այն հայտարարություններին, թե  ռուսական տնտեսությունն անկում է ապրում, Ռեզնիկին այդ հայտարարությունները չեն զարմացնում: «Դե նրանք էլ ի՞նչ ունեն ասելու, կամ անելու: Նրանք  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, ցանկանում են, որ մեր տնտեսությունն անկում ապրի, իսկ ռուբլին էլ արդեն կայունանում է»,-ասաց  անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամը:

Արեւմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների մասին խոսելով, քաղաքական գործիչն ասաց, որ Ռուսաստանի տնտեսության վրա դրանք այնքան էլ չեն ազդել:  «Ասում են, որ մեզ մոտ կյանքը փոխվել, բայց ես էդպես չէի ասի, թեեւ խնդիրներ կան: Չարակամները կցանկանային, որ պատժամիջոցներն տային  ցանկալի արդյունք, բայց այդպես չեղավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, քաղաքական գործչին չեն վախեցնում լրացուցիչ պատժամիջոցները: Նա վստահ է` Ռուսաստանը կկարողանա   կոտրել սառույցը եւ հաղթահարել ստեղծված  իրավիճակը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ