Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՄ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԵՄ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ»

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում քննարկվում էր Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվող արդի պահանջները, այն է` «ընդունել համասեռամոլների ամուսնությունների օրինականացման եւ սեռական այլ կողմնորոշում եւ գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքները: Ակումբում հյուրընկալված «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամներ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆՆ ու ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ հանդես եկան հայտարարությամբ. «Շուրջ մեկ տարի է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Եվրամիության տարբեր պաշտոնյաներ ինչպես ԵՄ ամբիոններից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար բարձրաձայնում են որոշակի խմբի անձանց նկատմամբ խտրականության, կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունների, կանանց իրավունքների պաշտպանության բացակայության, ընտանեկան բռնության կանխարգելման մասին՝ մատնանշելով այդ առնչությամբ ՀՀ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը», - ասաց Ա. Բոշյանն ու հավելեց. «Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների  հանձնակատար Նիլս Մուժնիելսը 2015 թվականի մարտի 10-ին ԵԽ Հայաստանի վերաբերյալ ներկայացրած իր զեկույցում կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ ստորագրել եւ վավերացնել Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի մասին, ինչպես նաեւ համագործակցել ԵԽ հետ Հայաստանում Կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման անհրաժեշտության վերաբերյալ բնակչության շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով: Այսօր Հայաստանին փաստացիորեն պարտադրվում է ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» եւ «Խտրականության դեմ» օրենքները»: Ըստ բանախոսի. «ՀՀ Ազգային Ժողով որպես առաջարկ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը (յուվենալ արդարադատության մայր օրենք) ընտանեկան բռնությունների դեմ պայքարի քողի ներքո իրականում հետապնդում է այլ նպատակ. Հայաստանում օրինականացնել  միասեռական ամուսնությունները, չնչին պատրվակով երեխաներին ընտանիքներից վերցնելը եւ տեղափոխելը այսպես կոչված ապաստարաններ, որից հետո, այդ երեխաները կարող են դառնալ սեռական շահագործման թիրախ, որդեգրվել միասեռական ընտանիքների կողմից: Այդ մասին են վկայում վերոնշյալ օրենքների կիրառման արդյունքում ԵՄ բոլոր երկրներում արձանագրված իրողությունները, որտեղ կտրուկ աճել են կանանց նկատմամբ բռնությունների, սպանությունների, ամուսնալուծությունների, երեխաներին ընտանիքներից ապաստարաններ տեղափոխելու, միասեռական ընտանիքների կողմից ապաստարաններում գտնվող երեխաների որդեգրման, նրանց կողմից այդ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու դեպքերը: Ավելին, ԵՄ մի շարք երկրներում օրակարգային է արյունապղծության եւ մանկապղծության օրինականացման հարցերը»: Ըստ էության, «Խտրականության դեմ» օրենքը իրականում հետապնդում է սեռական այլ կողմնորոշում  եւ  գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքների ամրագրումը սոցիալական բոլոր ոլորտներում, նրանց նկաատմամբ խտրական որեւէ վերաբերմունքի բացառման ամրագրումը՝ ներառյալ նրանց կողմից իրենց ապրելակերպի, սեռական այլասերվածությունների քարոզչության ամրագրումը եւ պաշտպանությունը սույն օրենքով եւ ենթաօրենասդրական այլ ակտերով: Այս մասին «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամները ընդգծում են. «Նույն նախանձախնդրությամբ ԵՄ համապատասխան կառույցների կողմից Հայաստանին պարտադրվեց ընդունել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը հանրության կողմից որակվեց որպես գենդերային օրենք, ինչը Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2013թ. մայիսի 20-ին եւ ՀՀ Նախագահի կողմից վավերացվեց 2013թ. հունիսի 10-ին: Սույն օրենքը իրականում սպասարկում է ոչ այնքան կանանց իրավունքները, որքան սոցիալական բոլոր ոլորտներում ձեռքբերովի սեռ ունեցող անձանց՝ ԼԳԲՏ խմբի (լեզբիան, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր) իրավունքները:  Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ անհատների պահանջով սույն օրենքի մեջ փոփոխություններ կատարելու օրինական պահանջը առ այսօր Ազգային Ժողովի ղեկավարության կողմից հանիրավի անտեսվում է եւ խախտվում Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը՝ մինչեւ 2015թ. հոկտեմբեր ամիսը ԱԺ ներկայացնել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկը, ԱԺ օրակարգ ընդգրկելու նպատակով»:

Այսպիսով` «Համահայկական ծնողական կոմիտեն» արձանագրելով, որ ՀՀ ինքնիշխանությանը, հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգին եւ ազգային ընտանեկան ավանդույթներին նետված են լրջագույն մարտահրավերներ, հորդորում է Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին միաբանվել եւ չեզոքացնել վերոնշյալ սպառնալիքները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ