ՇՇԻ ՄԵԼՈՆ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԻԶՈՒՐ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԻՄԱՆԱՔ»
Արխիվ 12-16ՇՇԻ ՄԵԼՈՆ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԻԶՈՒՐ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՔ
ԻՄԱՆԱՔ»
Փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը քննադատել էր ԲՀԿ-ին եւ նրա նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, օրեր անց` փետրվարի 17-ին, պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշում կայացրեց ԲՀԿ գործարար պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի մելո): Մարտի երեքին, սակայն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Մելիք Մանուկյանը փոխել է որոշումը եւ չի հրաժարվի մանդատից:
«Իրավունքը» փորձեց պատգամավորից պարզել` ինչպես եւ ինչ պատճառներով վերանայեց իր որոշումը եւ պատգամավորական մանդատից չհրաժարվեց: Պրն Մանուկյանը, սակայն, բավական նյարդայնացած էրու հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին:
- Պրն Մանուկյան, մենք ընդամենը ուզում էինք իմանալ...
- Իզուր էլ ուզում եք իմանաք:
- Փետրվարի 17-ին հայտարարեցիք մանդատից հրաժարելու մասին, հետո վերանայեցինք ձեր որոշումը:
- Դու հասկանո՞ւմ ես էդ հարցի պատասխանը:
- Ես ցանկանում եմ պատասխանը ձեզանից լսել:
- Մանդատից հրաժարվելն այլ գործողություն է, մնացածը այլ պատմություն է:
- Հենց դա էինք ցանկանում ճշտել` ինչո՞ւ վերանայեցիք ձեր` մանդատից հրաժարվելու մասին որոշումը:
- Քո ՞ինչ գործն է:
Հ.Գ. Տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ պատգամավորն ընկճախտի մեջ է ընկել կուսակցության հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: Հավանաբար, գործարար պատգամավորը չի ընդունում կուսակցության որդեգրած քաղաքական նոր կուրսը` ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելն ու ղեկավար մարմնի հեռանալը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
